Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. այս ամենը կվերջանա նրանով, որ ժողովուրդը կդիմի ինքնապաշտպանության. «Հայկական ժամանակ»

Փետրվար 13,2015 11:17

Նախախորհրդարանի նախկին անդամ, քաղաքական ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը բռնությունների շարքը համարում է միեւնույն շղթայի շարունակությունը. «Եթե դա կազմակերպում է պետությունը, մենք գործ ունենք պետական ահաբեկչության հետ, եւ դա վկայում է պետական խորը ճգնաժամի մասին, նման երեւույթները միշտ լինում են հերթական պետական ներքին հեղաշրջման շեմին։ Իսկ եթե դա անում են ոչ պաշտոնական, բայց իշխանության կողմից վերահսկվող ուժերը, նշանակում է, որ պետությունը բռնության իր մենաշնորհը փոխանցում է ուրիշ կառույցի»,- ասաց նա։

Ըստ Խզմալյանի, բռնության դեպքերը պայմանավորված են ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոններով։ Նա նկատում է, որ Հայաստանում ակտիվիստների դեմ հարձակումներն ինտենսիվացել են անմիջապես 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Ս. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու՝ ՀՀ որոշման մասին. «Սեպտեմբերի 3-ից հետո ոչ այնքան շատացել են բռնությունները, այլ դրանից հետո անպատժելիությունն է երաշխավորված, որովհետեւ բռնություններ եղել են նաեւ մինչ այդ»։

Նրա կանխատեսումներով, այս ամենը կվերջանա նրանով, որ ժողովուրդը կդիմի ինքնապաշտպանության. «Կարծում եմ՝ սա վերջանալու է այնպես, ինչպես լինում է միշտ, ժողովուրդը դիմելու է ինքնապաշտպանության, եւ այդ բռնությունը բազմապատկվելու է զայրացած ժողովրդի քանակով։ Վերջին անգամ մենք դա տեսել ենք 2008-ին։ Տարբերությունը լինելու է այն, որ 2008-ի բռնության հովանավորը՝ Ռուսաստանը, անչափ թուլացել է, եւ այս անգամ սրանց «հետեւը առնող» չի լինի։ Ժողովուրդը դա նույնպես զգում է։ Ես չեմ ասում՝ կլինի քաղաքացիական պատերազմ, բայց լինելու են բախումներ, որոնց նպատակն է լինելու իշխանության եւ սեփականության վերաբաշխումը։ Կա՛մ վերաբաշխումը լինելու է ժողովրդի օգտին, կա՛մ մենք մտնելու ենք ստրկության հերթական մի շրջան»։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728