Եվ այսպես՝ Մինսկում շուրջ 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում կարծես թե հնարավոր դարձավ նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափել:
Առայժմ դժվար է այս համաձայնագիրը որակել պատմական՝ հաշվի առնելով նախկինում հենց այս նույն ձեւաչափով կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության կոպիտ խախտումը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի կողմից։ Սակայն այն, որ այս համաձայնագիրը խոստանում է առնվազն ժամանակավոր խաղաղություն եւ իրավիճակի լիցքաթափում, արդեն իսկ մեծ ձեռքբերում է։
Այնուամենայնիվ մի բան է այս համաձայնագրի ընդունումը, մեկ այլ բան՝ դրա իրագործումը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի համար օբյեկտիվորեն բավականին բարդ է լինելու դիմագրավել իր ընդդիմախոսներին եւ Ուկրաինայի ազգային շահերի տեսանկյունից նշված փաստաթղթով սահմանված զիջումները մարսել։ Մինչդեռ, օրինակ, Վլադիմիր Պուտինի համար նման խնդիր գրեթե չկա, թեեւ ՌԴ-ն այս համաձայնագրով եւս որոշակի զիջումների գնացել է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Լուսանկարները` clubz-bg.ru-ից