Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակում Ծառուկյանը Մոսկվայից աջակցություն կստանա՞, թե ոչ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 13,2015 10:50

Սարգսյանի ելույթը սառը ցնցուղի տպավորություն է թողել քաղաքական դաշտի վրա, ու հիմա հիմնական հարցը, որ հնչում է՝ հետևյալն է. ի՞նչ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ելույթով եւ ինչ է տեղի ունենալու հետո։ Հնչում են միանշանակ գնահատականներ, որ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ԲՀԿ-ին ու անձամբ Ծառուկյանին։

Եվ առաջիկա օրերին թերեւս կերեւա, թե հակահարված տալու ինչպիսի ռեսուրս, դուխ և հնարավորություն ունեն ԲՀԿ– ն եւ նրա նախագահը։ Սոցիալական ցանցերում հնչում են ամենատարբեր կանխատեսումներ՝ սկսած նրանից, որ Ծառուկյանն առաջիկա օրերին կլքի Հայաստանը, շարունակած նրանով, որ առաջիկա օրերին իշխանափոխություն կանի, վերջացրած նրանով, որ կձերբակալվի։

Կա նաեւ չորրորդ տարբերակը, որ կհարմարվի նոր իրողություններին եւ յոլա կգնա։

Ու չնայած կարծես դժվար չէ կռահելը, թե այս սցենարներից որ մեկը իրականություն կդառնա, ձեռնպահ ենք մնում մեր կռահումները հրապարակելուց։

Փոխարենը, կարծում ենք, իմաստ ունի մի քանի փաստ շարադրել ԲՀԿ նախագահի վերջին օրերի գործունեությունից։ Ծառուկյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ։ ԲՀԿ-ական լրատվամիջոցները հայտարարում էին, թե Ծառուկյանին Մոսկվայում բարձր մակարդակի ընդունելության են արժանացրել։ ՀՀԿ-ական լրատվամիջոցները ծաղրում էին ԲՀԿ-ական լրատվամիջոցների այսօրինակ հրապարակումները։


Բայց երեկ ցերեկը ԲՀԿ-ական լրատվամիջոցները հրապարակումներ տարածեցին, որ Մոսկվան դեմ չէ, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն իշխանությունից։ Սա կարող է դառնալ այս ողջ պատմության առանցքային դրվագներից մեկը։ Որովհետեւ հիմա հարց է ծագում, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի գործողությունները ուղղված են նաեւ Մոսկվայի մտադրությունների դեմ, թե՞ սա զուտ ներհայաստանյան գործընթաց է։ Ստեղծված իրավիճակում Ծառուկյանը Մոսկվայից աջակցություն կստանա՞, թե ոչ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չափազանց մեծ ազդեցություն կարող են ունենալ առաջիկա ներքաղաքական գործընթացների վրա։

Չնայած՝ պետք է նաև կանխատեսել, որ Մոսկվայում առայժմ դիտորդի կարգավիճակով կհետեւեն Երեւանում տեղի ունեցող պրոցեսին եւ ի վերջո կպաշտպանեն այն կողմին, ով իրեն առավել ուժեղ կողմերով ցույց կտա:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728