Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տունն ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ. Աշոտ Աղաբաբյան. News.am

Փետրվար 13,2015 10:41
ashot agababyan

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը)  ճիշտ է համարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, այն անվանելով պատճառաբանված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ այժմ բարդ խնդրի առջեւ է կանգնած Գագիկ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Եթե հանձնարարել են այդ հարցերով զբաղվել, Հովիկ Աբրահամյանի քայլից է կախված իր հետագա իմիջը վարչապետ լինելու»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կարեւոր է նաեւ իրավապահների խոսքը, օրենքը պետք է բոլորի համար հավասար լինի:  «Ամեն մարդ պիտի իմանա, որ ճշմարտությունը կբացահայտի, եթե թաքցնում են պետությունից գումարներ, մինուս տեղեր ունենալով՝ մեծ-մեծ խոսելը ո՞րն է: Հայաստանում երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, էդքան գումարներ որտեղի՞ց իրեն, տունը ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ»,-ասաց պատգամավորը:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    այս է արդեն խնդիրը, քաղաքական կարեւոր մարդկանց միջեւ խնամիյական կապերի… ամեն անգամ որ ամուսինների միջեւ մի վեճ լինի, խառնվում են անշուշտ երկուստեք ընտանիքները, եւ ահա՝ երկիրը տագնապի է մատնվում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728