Բերձորի կապակցությամբ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն Իգոր Մուրադյանին համեմատել է Գապոն քահանայի հետ։ Ինչպես ամեն համեմատություն, սա էլ «կաղում է»։ Բայց բնութագիրը ճիշտ է։ Ընդ որում, հայերեն «սադրիչ» բառն այս դեպքում չի պարունակում էությունը։ Պիտի ասել «պրովոկատոր»։
Բայց ինչո՞ւ ժամանակին եւ ամենահարմար տեղում չի տրվել այդ մարդու գնահատականը։ Ոչ միայն չի տրվել, այլեւ տարիներ շարունակ պաշտոնական Ստեփանակերտը հևարավորինս արել է, որպեսզի Իգոր Մուրադյանը «լավ զգա»։
Իսկ, այսպես կոչված, «ազգային գաղափարախոսությունը» նրա շուրջ լուսապսակ է հյուսել, թե 1988-ի գարնանը «հհշ-ականները հեղաշրջում կատարեցին «Ղարաբաղ» կոմիտեում, հեռացրին նվիրյալ Իգոր Մուրադյանին, որպեսզի հետագայում հանգիստ գան իշխանության եւ վայելեն պտուղները»։
Թե ինչու է Իգոր Մուրադյանը «հեռացվել»՝ կիմացվի տասնամյակներ հետո։ Շարժման, ղարաբաղյան պատերազմի պատմությունը գաղտնիքներ ունի, որ հրապարակման ենթակա չեն գոնե այսօր։
Կարդացեք նաև
Արտառոց է, սակայն, որ ադրբեջանական կողմը նրան ղարաբաղյան շարժման «սադրիչների» շարքում չի ընդգծում։ Աղանբեկյանի մասին խոսում են, Զորի Բալայանին՝ հետապնդում, չեն խնայում հանգուցյալ Սիլվա Կապուտիկյանին, իսկ Իգոր Մուրադյանի անունն անգամ չեն հիշում։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում