Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը շոկի մեջ է ընկել, երբ կարդացել է «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» մասին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհերը. «Ցավում եմ, որ մեր երկրի առաջին նախագահի գրիչը նման տողեր է գրում, չեմ ցանկանում մեկնաբանել, համենայնդեպս այդ տողերի մեջ ես բավականին չարություն եմ տեսնում` այն, ինչ ժամանակին չի հաջողվել իրեն, հաջողվել է մյուսներին, պետք չէ նման քննադատական մոտեցումներ ցուցաբերել: Ես իրոք զարմացած եմ` հաշվի առնելով նրա ինտելեկտուալ կարողությունները»:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիր»-ը Սերժ Սարգսյանը ներկայացրեց հունվարի 29-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, մինչդեռ այն համարժեք չէ իր բնույթին: ՀՀԿ-ական պատգամավորն այլ փաստարկ է բերում. «Հռչակագրում այն բոլոր կետերը, որոնք զետեղված են, դա իրոք նրանք են, որոնք մեր երկրին, մեր ժողովրդին ու Սփյուռքին անհանգստացնում են»:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի համար անընդունելի է, երբ քաղաքական գործիչները փորձում են տողատակերում ինչ-որ խնդիր գտնել. այն պետք է նայել ամբողջության մեջ. «Չի կարելի հռչակագիրը դիտարկել որպես` այս կամ այն նախագահի հետ չի քննարկվել կամ չեն ստորագրել եւ այլն: Մենք ունենք մեր երկրում ձեւավորված իշխանություն, ունենք ժողովրդի կողմից ընտրված նախագահ, որն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է որոշակի գործառույթ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև
շիտակն ասած, երանի ճիշտ լինէին ԼՏՊ-ի մտահոգությունները, եւ էդ հռչակագիրը ունենար, իսկականորեն, էդպիսի տարողություն, էդքան նշանակություն…
Ցեղասպանության 100-ամյակի ներկա հռչակագիրը պարզապես մի հայտարարություն է. այն իրավական ուժ չունի: Եթե հայ-թուրքական արձանագրությունները հետ չկանչեն,ուրեմն հռչակագիրն էլ ձևական է՝ Սփյուռքին ուղղված:
Հայն այսօր ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունի. ուստի՝ Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը պետությա՛ն անունից գրված պիտի լինի ու համատեղ ստորագրվա՛ծ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից: Ա՛յս դեպքում միայն այն կունենա իրավական հիմք ու կարևորություն:
Իրոք, Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հիասթափություն առաջացրեց: Ափսոս: