Երեկվա ելույթը թերեւս շատ բան կփոխի երկրում։ Սերժ Սարգսյանը «ձեռքի մի շարժումով» Գագիկ Ծառուկյանին՝ իր ղեկավարած ԲՀԿ-ի հետ, հրեց դեպի ընդդիմադիր դաշտ։ Տարիներ շարունակ «ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն» անհասկանալի կարգավիճակն ընտրած ԲՀԿ-ն այլ ելք այլեւս չունի. նա կամ պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, կամ պետք է դառնա արմատական ընդդիմություն։ Երկու որոշումն էլ ընդունելի է։ Երկուսն էլ օգտակար կլինի մեր հասարակությանը։
Կընդունի՞ արդյոք առայսօր անհասկանալի քաղաքական վարք դրսեւորող այս ուժն իրեն ուղղված մարտահրավերը։ Կսկսի՞ կոշտ քաղաքական պայքար, թե՞ կընտրի հերթական զարտուղի ճանապարհը։ Ցույց կտա ապագան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում