Այսօրվա ընթացքում երկու լուր ստացանք: Մեկն ընդհանուր առմամբ լավ լուր է՝ Մինսկում երկարատեւ բանակցություններից հետո 4 երկրների հաջողվել է հասնել համաձայնության՝ Ուկրաինայի արեւելքում հրադադարի վերաբերյալ: Չխաբնվենք՝ խոսքը միայն հնարավոր հրադադարի մասին է, երկարատեւ խաղաղության մասին խոսելը դեռ շատ վաղ է: Շատ հավանական է, որ ռուսամետ զինյալները ոչ միայն այս երկու օրը շարունակեն իրենց գրոհը Դեբալցովո բնակավայրի ուղղությամբ՝ ուկրաինական զորամիավորումը շրջափակելու նպատակով, այլեւ մի քանի օր դադարից հետո վերսկսեն իրենց գործողությունները՝ չեն ցանկանա, մի խոսքով, բաց թողնել ռազմական նախաձեռնությունը: Հրադադարը, հետեւաբար, բավականին փխրուն է:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում հակառակը՝ ներքին քաղաքական «զինադադարի» ավարտն է արձանագրում: Մոտակա օրերին ՀՀԿ-ի ու «ոչ իշխանական» գործիչները, լրագրողները եւ օգտատերերը իրար հասցեի անհաճո բաներ են ասելու, քաղաքական պայքարը սրվելու է: Բայց անձամբ ես ամեն ինչում հակված եմ նաեւ դրական կողմը տեսնել: Իսկ դրանք մեկը չեն՝ մի քանիսն են: Նախ՝ քաղաքական դաշտը պարզաջրվում է՝ այլեւս չկա իշխանություն եւ ոչ իշխանություն, կա իշխանություն եւ ընդդիմություն, ինչպես որ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ընդ որում, շատ հնարավոր է, որ ընդդիմությունն այսուհետ ձեռք բերի հետապնդվողի, տառապյալի դափնեպսակ, ինչպես որ դա ընդունված է հետխորհրդային երկրներում:
Երկրորդ՝ եթե նախագահի ելույթը նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու կոչ էր, ապա այն ուղղված էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին, այլեւ բոլորին: Ըստ այդմ, ինձ թույլ տամ ընդհանրացնել Սերժ Սարգսյանի ուղերձները. 1/ ոչ մի տգետ փողատեր չպիտի մտնի քաղաքականություն՝ անկախ նրանից, թե որ կուսակցական «խրամատում» է նա նստած, 2/ ոչ մեկ չպիտի խառնի քաղաքականությունը բարեգործության հետ, 3/ ոչ մի պատգամավոր՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունից է, չպիտի արհամարհի իր ընտրողներին եւ բաց թողնի Ազգային ժողովի նիստերի մեծ մասը, 4/ ոչ մի խոշոր գործարար չպիտի խուսափի հարկերից, 5/ ոչ մի խոշոր գործարարի կամ պաշտոնյայի թիկնազոր չպիտի մարդ ծեծի ու անպատիժ մնա:
Վաղվանից այդ կետերը չեն իրագործվի, ոչ էլ, հավանաբար, 1 կամ 5 տարուց: Որովհետեւ երեկ չի սկսվել, ոչ էլ 1 կամ 5 տարի առաջ: «Կարամելներն» ու «Կոմբիկերները» առաջին անգամ խորհրդարան են եկել 1995 թվականին: Իրենց մտահորիզոնով: Իրենց բառապաշարով: «Ճշտի» եւ գեղեցիկի մասին իրենց պատկերացումներով: Իմ ընկերները եւ ես դա նկատել ենք 20 տարի առաջ: Այսօր նման «քաղաքական գործիչները» խորհրդարանում մեծամասնություն են կազմում՝ առատորեն ներկայացված լինելով երկու կուսակցություններում:
Կարդացեք նաև
Ինչ խոսք, դա իսկապես չարիք է: Բայց եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այդ թվում՝ «յուրայինների»: Այդ դեպքում երեկվա իրադարձությունը նույնպես հնարավոր կլինի դրական համարել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայաստանում քաղաքական նոր կացության նիւթով՝ եթէ տեսանելի իրողութիւնների, երեւոյթների ետին՝ այլ… բաներ չկան, սփոփիչ է անշուշտ Ձեր այս առողջ եւ լաւատես վերլուծումը: Սակայն եթէ, այս արտասովոր դրուագով, սկսվում է ծայրահեղ եւ սուր պայքար այժմու եւ անմիջապես նախորդ նախագահների միջեւ, հետեւանքները կարող են լինել աղետալի… Իսկ Ուկրաինայի նիւթով… բայց… կա՞ արդյոք, տակաւին՝ «Ուկրաինա»… (Նաեւ, երկու նիւթերը հաւանաբար իրարու հետ մի – խիստ մտահոգիչ – կապ ունեն…)
Մենք դեռեւս չենք մոռացել Հ. Աբրահամյանի «…իրենից սկսել…»-ը:
Այնպես որ այս թատերական ներկայացումը՝ Ս. Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ, մենք շատ ենք տեսել:
ոչ մեկ չպիտի խառնի քաղաքականությունը բարեգործության հետ
http://www.youtube.com/watch?v=HHeBQ3vRKUI
Անձամբ ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը Սերժի ու Քոչարյանի պրոյեկտն է: Այս ամբողջ թատրոնը սկսվել է 2018թ. ընտրություններում իշխանության վերարտադրությունը Քոչարյանի կամ Սերժի ու Քոչարյանի համար ընդունելի որևէ այլ անձի միջոցով ապահովելու համար: Որպեսզի այդ թատրոնը համոզիչ լինի և մեր միամիտ հասարակությունը հավատա, որ իրոք կա ընդդիմություն, կհնչեն վիրավորական արտահայտություններ միմյանց հասցեին և Արտակ Խաչատրյանի նման քավության նոխազներ: Եվ իհարկե այդ ամեն ինչը Պուտինի բարձր հովանու ներքո
Ով իրենց հետ չէ՝ նրանց համար օրենքը կգործի, այսինքն ՀՀ-ի օրենքները կիրառման իմաստով ԸՆՏՐՈՂԱԿԱՆ են, երևի առաջիկա սահմանադրական փոփոխություններում դա կամրագրվի․․․․
ԽԱԲՈՒԵԼ, առանց Նն-ի: Նոյն կերպ՝ ԿԱՊՈՒԵԼ:
Սերժ Սարգսյան – Ծառուկյան հակամարտության հերթական փուլը, որը պայմանականորեն կարելի է նյարդերի պատերազմ կոչել, ավարտվեց ի վնաս առաջինի: Կատարվեց կոպիտ սայթաքում և մի հերթական քայլ՝ իջեցնելու պետական կառավարումը ՛՛հայաթի տղու՛՛ մակարդակի: Մի շարք դրվագներում նույնիսկ Սարգսյանի խոսքում առկա էին անձնական վիրավորանքներ, պաշտպանված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 19-ով՝ ՛՛Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը՛՛:
Այս ամենը չափազանց մտահոգիչ լինելով հանդերձ, մի դրական բան է պարունակում՝ արագ հանգուցալուծման հավանականությունը կտրուկ բարձրացավ՝ հոգուտ հանրության:
…« Բայց եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այդ թվում՝ «յուրայինների»: »… Այդ դեպքում ՀՀԿ-ն որպես կուսակցություն եւ Խորհրդարանական մեծամասնություն՝ կդադարի գոյություն ունենալուց, …դե տեսնենք ,սրանց խոսքերը՝ գործեր էն, թե ,ինչպես միշտ՝ «բուտաֆորիա» է։
Վախենամ Հայաստանում Խադարկովսկու «վարիանտը» չաշխատի… էդ «սկզբունքային» …« կռիշը»
լավ կանի պազի շոֆեռ «Շաշիկ» ից սկսի իր «բարեփոխումները» … իրան մաֆիայի «Քավոր պապա»
ի տեղ ա դրել…ուզում ա ասել ես եմ որ կամ…
Վտանգավորն այն է որ Պուտինն երկուսին էլ «դաբրո» տված լինի: Կարող է ստացվի են ինչ իրանք ուզում են կովկասում:
Հոդվածում Արամ Աբրահամյանի դատողություններն ու գնահատականները դիպուկ են և հստակ, զերծ զգացմունքայնությունից ու միակողմանիությունից ինչը բնորոշ է հեղինակին: Հատկապես ուշագրավ է վերջին պարբերությունը:
Հոդվածի հետ լիովին համաձայն եմ:Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ հենց հիմա, ինչ՞ է այդ թերություններ նոր են:նման ուժերի բախումը (եթե դա իսկապես թատրոն չէ) ծանր հետեվանքներ կունենա երկրի համար:Գոնե սպասեին ապրիլի 24-ը անցներ, հետո իրար հետ հաշիվ մաքրեին:
շատ ել մի մտահոգվիր, Աբո… Ապրիլի 24-ին հաւանաբար բոլորն ել քով-քովի կանգնելու են, լուրջ, խոհուն եւ ինքնամփոփ դեմքերով… յաջորդ օրը իսկ վերսկսելու համար իրարու միս ուտել… ամեն դպքում, ցաւում եմ Արտասահմանի այն հայերի համար որոնք այդ օրուայ առիթով յատուկ ճամբորդելու են Երեւան… Ողբա՜մ Մեռելոց…
«1/ ոչ մի տգետ փողատեր չպիտի մտնի քաղաքականություն՝ անկախ նրանից, թե որ կուսակցական «խրամատում» է նա նստած»…փաստորեն նախագահ կոչվածը իրեն խաղից դուրս է համարելու,չեմ կարծում նրա մտավոր կարողություններով մեկը (նորմալ երկրում) քաղաքականություն մտնելու հնարավորություն կունենա…նա Ձեր ասած «կարամել….» ոչնչով բարձր չէ…
Ես հիշեցի պարոն նախագահը չգիտես ինչու…Լոս Անջելեսում հանդիպում էր ունեցել Los Angeles Times ի խմբագրական կազմի հետ … եվ իր «գաղափարական գոհարներով»…«զարմացրել» էր այդ խմբագրական կազմին…Հարգելի Արամ չգիտեմ թե դուք երբեվե էդ «բախտին» արժանացել էք…
Գալուստ, հերթական անգամ կարդալով քո գրածները, ինձ բռնացրի այն մտքի վրա, որ մտովի պատկերացնում եմ դեմքիդ արտահայտութունը, երբ գրում ես քո թարախությունները…)))) և պատկերացրու այս անգամ ոչ թե զայրույթ առաջացրեցիր, այլ ԿԱՐԵԿՑԱՆՔ… ոնց ուզում ես հասկացիր:
Այս վիդեոն քեզ նվեր եմ ուղարկում, որ ՔՈ պռեզիդենտի ծով ինտելեկտով ու խելքով հիանաս, իսկ մերին հանգիստ թող ախպեր, համ էլ քեզ ինչ՝ քոնը ունես, յոլա գնա…)))))))))))))))
https://www.youtube.com/watch?v=kgQqljC9P0Q
Պարոն Պաիկյան, նախ ասեմ որ ընտրություններին չեմ մասնակցել…հետո նորից ուզում եմ հիշեցնել, որ երբ հումորը մարդուն դավաճանում է…նահակն է ձեռքը…
Լրագրողների տարեկան հավաքութ է լինում Վաշինգտոնում ուր … երկրի նախագահի ներկայությամբ «ձեռ են առնում» նախագահին…բոլորին, ոչ միայն այսօրվա…խորհուրդ կտամ դրա վիդեոն գտնես , նայես…իսկ քո սիրասուն նախագհի վերաբերյալ դա ոչ թե տարին մեկ է , այլ ամեն անգամ երբ ելույթ է ունենում…Բրեժնեվին անցել պրծել ա…
կներես «սելֆիս» չկարողացա քեզ ուղարկեմ…դեմքիս արտահայտության համար…
Դու իսկի ֆեյսբուքում նկար չունես չգիտես ինչու, ԿԳԲ-ից ես թաքնվում?
վայ… Գալուստ, Գալուստ…)))))))