Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. Գագիկ Ծառուկյանը քաղաքական հիվանդություն է, որից օր առաջ պետք է ազատվել

Փետրվար 13,2015 01:02

Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես կապ չունի քաղաքականության, քաղաքական բառի հետ. այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես կապ չունի քաղաքականության, քաղաքական բառի հետ. այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Փաստացի երկար ժամանակ տգիտության հետ գործ ենք ունեցել եւ շատ-շատերս իրենց մեղի բաժինն էլ ունեն, որովհետեւ այդ ամեն ինչը մենք ուռճացրել ենք ու սարքել ենք չգիտեմ ինչ»,- ասաց նա՝ շարունակելով,- Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը հստակ ասաց, որ երկար ժամանակ արգելվել է իրականում,  որեւէ խիստ քննադատական ելույթներ, որեւէ խիստ քննադատական գնահատականներ հնչեցվեն, հենց «դոդի Գագո» էլ, հենց մնացած իր անունն էլ կոչելով էլ, ամեն ինչն էլ էս պահից սկսած ընկնելու է իր տեղը:

Սա իրականում բուժական միջոցառում է, ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական երեւույթ է, նա քաղաքական հիվանդություն է, որից օր առաջ պետք է ազատվել, եւ ցանկացած քաղաքական գործիչ այսօր քաղաքական բժիշկ է, եւ ապագայում որեւէ մեկը չպիտի է թույլ տա, որ նման քաղաքական հիվանդությունները ներթափանցեն քաղաքական դաշտ: Քաղաքական զարգացումները նման հիվանդություններով հնարավոր չէ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի հիվանդությունները մաքրելուց հետո բոլոր տեսակի, բոլոր տեսակի նման հիվանդությունները մաքրելուց հետո քաղաքական դաշտը լինի կառուցողական, քաղաքական դաշտը լինի նպաստավոր, որպեսզի զարգացման ծրագրերը իրականացվեն»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Artur says:

    Խոսացող էիք, առաջ խոսեիք: Հիմա ով կարող է առաջին գիծ է մտնում, որ մի մուշտի էլ ինքը տա

  2. Gayane (ԵՊՀ) says:

    Հհկ նեխած ու գարշահոտ ախոռից ժամ առաջ պիտի ազատվել…
    Հրաժեշտի երգը երգված է…

  3. Մ.Գրիգորյան says:

    А мы идём на север, а мы идём на север…

  4. Manvel says:

    Այս երկրի միակ քաղաքական հիվանդություն ու քաղաքական չարիքը դա հանրապետական կուսակցություն է իր մեծ ու փոքր փուչիկներով: Երբ Մենք կազատվենք այս չաիքից քանի որ նա միայն չարիք չի այլ չարորակ ուռուցք և պետք է անպայման վիրահատական միջամտություն,այն ժամանակ մենք կունենանք հույ,որ մեր երկիրը կսկսի կամաց կամաց զարգանալ ու կունենանք Մեր բոլորիս համար երազած Հայաստանը………………

  5. Թրավիս says:

    հա, ուրեմն սենց՝ Հայաստանում/Արցախում կան ոչ միայն «հակառակորդներ», այլ նաեւ՝ «հիվանդություններ»… դաստիարակչական բան է լսել, թէ ինչ են ասում քաղաքական մարդիկ…

  6. Թրավիս says:

    հա, ուրեմն սենց՝ Հայաստանում կան ոչ միայն «հակառակորդներ», այլ նաեւ՝ «հիվանդություններ»… դաստիարակչական բան է լսել, թէ ինչ են ասում քաղաքական մարդիկ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728