Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Անձամբ իմ համբերության բաժակը վաղուց է լցվել» (Տեսանյութ)

Փետրվար 13,2015 00:43

ՀՀԿ  խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրուցեց նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ  խորհրդի նիստի դիրքորոշումը Գագիկ Ծառուկյանի քաղաքական պահվածքի մասին պայմանավորված էր նրանով, որ այլեւս չեն կարողանում հանդուրժել ԲՀԿ առաջնորդին որպես քաղաքական դեմք:

«Կարծում եմ, որ մենք այսօր հերթական անգամ ասեցինք այն, ինչ որ բոլորը գիտեն: Կարծում եմ, որ ժամանակն է  Հայաստանի քաղաքական դաշտը բյուրեղացնել, պարզեցնել,   թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, թողնել այն մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչ է քաղաքականությունը, թողնել այն մարդկանց, ովքեր կարող են վաղը մյուս օր երկիր ներկայացնել, բանակ ղեկավարել, մարդկանց, ում տարրական կրթական սենզը ներում է չլինել «դոդի Գագո», այլ լինել՝ պարոն Էսինչյան»,- ասաց ԿԳ նախարարը: Նա նշեց, որ դիրքորոշումը  Սերժ Սարգսյանինը չէ, այլ ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի դիրքորոշումն է. «Երկու հարյուր մարդ՝ տարբեր պաշտոնների, տարբեր ճանապարհ անցած, որոնց միավորում է միեւնույն քաղաքական ընտանիքը, տվել են միասնական գնահատական այն ամենին, ինը շաղախված է շանտաժով, այն ամենին, ինչը շաղախված է տգիտությամբ, այն ամենին, ինչը շաղախված է փուչ ելույթներով եւ դատարկամտությամբ»,- ասաց պարոն Աշոտյանը:

Հարցին՝ արդյոք նո՞ր են սկսել ճանաչել Գագիկ Ծառուկյանին, ինչու՞ են հիմա այս եզրակացությանը եկել,  նա պատասխանեց. «Մենք նոր չենք ծանոթացել: Նախագահը վերցնում է մեղքի այն պատասխանատվությունը, որը կապված է նրա հետ, որ եղել ենք չափազանց եւ չափից դուրս հանդուրժողական, չափից երկար ենք եղել հանդուրժողական: Չափից դուրս եղել ենք հանդուրժողական՝ հաշվի առնելով  այն հանգամանքը, որ կարծել ենք, որ մեր քաղաքականամանկավարժական գործունեությունը կբերի արդյունքի, եւ մարդիկ կփորձեն գոնե այս տարիների ընթացքում լրացնել տարրական գիտելիքների այն բացը, որ ցուցաբերում են բացարձակ տգիտությամբ բոլոր հարթակներում»,- ասաց պարեն Աշոտյանը:

Մեր հարցին՝ հատկապես ե՞րբ  Ձեր համբերության բաժակը լցվեց, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Անձամբ իմ համբերության բաժակը վաղուց է լցվել»:

Հարցին, ՀՀԿ-ի այս քայլերը չեն համարվի ճնշում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իր վերջին համաժողովից հետո, պարոն Աշոտյանը  հարցով պատասխանեց. «Երբ որ Գագիկ Ծառուկյանը իր համաժողովին ասում էր՝ ավելորդ խոսք կասեք, եւ ես կհեղեղեմ փողոցները մարդկանցով՝ դա ճնշու՞մ էր»:

ԲՀԿ եւ Ռոբերտ Քոչարյան  կապի եւ վերջինիս հնարավոր վերադարձի մասին ԿԳՆ նախարարն ասաց. «Շատ անկեղծ ասեմ՝  Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծվել է որպես նախկինում նախագահի աշխատակազմի իշխանական պրոեկտ, դա ո՞վ չգիտի: Որպես պրոեկտ, որի նպատակն էր տրոհել իշխանական ռեսուրսը եւ այդ պրոեկտի շրջանակներում ապահովել այժմ արդեն երկրորդ նախագահի ներկայությունը Հայաստանի ներքաղաքական ներկապնակում, բայց մի կարեւոր տարբերություն կա՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կերպար է , նույնականացման նշան դնելը պարզապես վիրավորական է մեր պետականության հասցեին, որովհետեւ տասը տարի մեր պետականությունը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը: Նույն վիրավորանքը ես կընկալեմ որպես քաղաքացի, եթե դնենք հավասարության նշան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Կարելի է կարծել, թե Սերժ Սարգսյանի ելույթները ինքն է գրում: Ելույթից դուրս մտքերը ” թարս աճած խիյարից” այն կողմ չեն անցնում:

  2. Aram says:

    Հայաստանի քաղաքական դաշտը բյուրեղացնել, պարզեցնել և քաղաքական դաշտում ընտրել դերակատարներին, հանդիսանում է բացառապես ժողովրդի և ոչ թե ՀՀԿ-ի մենաշնորհը կամ իրավունքը:

  3. Սեդրակ Պապիկյան says:

    Շատ ափսոս, որ Հանրապետական Կուսակցության անդամները չեն գիտակցում, որ նման պահվածքով ու ելույթներով երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի, ինչը Հայաստանի համար կարող է կործանարար լինել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728