ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո ՀՀԿ անդամները կուսակցության գրասենյակից դուրս գալով՝ հիմնականում պատասխանում էին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանի՝ ելույթին՝ ուղղված ԲՀԿ առաջնորդի քաղաքական քայլերին: Հարցերին պատասխանելուց խուսափեց Մանվել Գրիգորյանը, որը լրագրողների հարցերին ի պատասխան միայն ասաց՝ «Ես զինվորական եմ, զինվորական էլ կմնամ»:
Առաքել Մովսիսյանը եւս լրագրողների հարցերին չպատասխանեց՝ արագ նստելով իր ավտոմեքենան:
ՀՀԿ անդամ Խոսրով Հարությունյանն էլ լրագրողների հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի գնահատականները կոշտ չէին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, պատասխանեց, «Հանրապետության նախագահը այն մարդկանցից մեկն է, որ միշտ աչքի է ընկել շատ զուսպ, նույնիսկ երբեմն ավելորդ հանդուրժողականությամբ: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան արդեն չափն անցնում էր: Այսինքն` եթե ինչ-որ մի պահ քաղաքական պայքարը կորցնում է իր բանական, բովանդակային էությունը, ընդհուպ մինչեւ ձեւավորում սպառնալիքներ, պետք է միջամտել: Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահը, որպես ազգային անվտանգության երաշխավորը արդար վճիռ է կայացրել»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Կարդացեք նաև
ՈՒզում է ասի, որպես իր նմանների անվտանգության երաշխավորը: