«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին քննադատությանը. «Ես երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում օլիգարխներին քաղաքականության մեջ…Չեմ ուզում քննարկել Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթի քաղաքական մասը…Դրա հարմար առիթը դեռ կունենամ:
Սակայն ուզում եմ նշել մեկ բան` ես երբեք չեմ լսել, որ Գագիկ Ծառուկյան անհատը որևէ քաղաքական դեմքի իր խոսքով անձնապես վիրավորի…Այդպիսի բան ես չեմ հիշում…Եվ շատ տգեղ է, երբ դա անում է քաղաքական էլիտայի «ամենապատրաստված» անհատը»: