Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են հրապարակախոս, փորձագետ Գուրգեն Եղիազարյանը եւ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Արամ Աբրահամյան.– Սկզբում ընդհանուր հարց. սա պատերազմ է Ռուսաստանի եւ Ամերիկայի՞ միջեւ, թե՞ Ռուսաստանի եւ Ուկրաինայի:
Գուրգեն Եղիազարյան.- Սա Ամերիկայի պատերազմն է Ռուսաստանի եւ Եվրոպայի դեմ:
Ա. Ա.- Եվրոպան ի՞նչ կապ ունի:
Կարդացեք նաև
Գ. Ե.- Իմ կարծիքով` Միացյալ Նահանգների թիրախում ուղղակի գտնվում է Ռուսաստանի հետ նաեւ Եվրոպան. տեսեք ինչ է կատարվում այսօր Եվրոպայում, ինչ է կատարվում տնտեսությունում, միայն ռուսական առեւտրից բացասական սալդոն արդեն 21 մլրդ դոլար է կազմում: Դա՝ առաջին հայացքից, իսկ ընդհանրապես` մոտ 10 անգամ ավելի շատ է ամեն ինչ: Խնդիրը Եվրոպան սնանկացնելու եւ նոր պատերազմական օջախ ստեղծելու մեջ է:
Ա. Ա.– Օբաման զանգում է Պուտինին, սպառնում է, որ կհարձակվի: Հետեւաբար՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն են իրար հետ հաշիվ պարզում:
Ռուբեն Մեհրաբյան.– Այսօր իրոք կարելի է ասել, որ խիստ լարված են ռուս-ամերիկյան հարաբերությունները, ռուս-եվրոպական հարաբերությունները, եւ որ պատերազմ կա՝ դա միանշանակ: Սակայն պատերազմը կոչել ռուս-ամերիկյան կամ ռուս-եվրոպական՝ չի կարելի ուղղակի մի պարզ պատճառով, որ պատերազմին մասնակից կողմերից մեկը Ռուսաստանն է, դա ուղղակի անառարկելի է, իսկ մյուս կողմը` հաստատապես Եվրոպան կամ Միացյալ Նահանգները չեն, մյուս կողմը Ուկրաինան է: Նա ուղղակի պատերազմում է իր տարածք ներխուժած զավթիչների դեմ, որովհետեւ ուկրաինական ժողովուրդը ինքն է ուզում տնօրինել իր ճակատագիրը եւ պայքարում է հանուն անկախության, որպեսզի ոչ թե Մոսկվան որոշի, թե ինչպես պետք է ապրի ուկրաինացի ժողովուրդը, այլ որոշի հենց ինքը` ուկրաինացի ժողովուրդը:
Ա. Ա.– Հետեւաբար՝ պատերազմը ռուս-ուկրաինակա՞ն է:
Ռ. Մ.- Այո՛, խոսքը գնում է հենց ռուս-ուկրաինական պատերազմի մասին:
Ա. Ա.- Զավթիչների մասով երեւի Դուք համաձայն չեք:
Գ. Ե.– Իհարկե, համաձայն չեմ, խնդիրը զավթիչների մեջ չէ ամենեւին, ես ճիշտն ասած՝ մի բան հիշեցի, մի շատ գեղեցիկ էպիզոդ՝ երբ որ խռովություններ էին բարձրացել Միացյալ Նահանգների Միսուրի նահանգում: Պատկերացնենք, որ ասենք` Լավրովի տեղակալը գնում է այնտեղ եւ սկսում է սեւամորթներին բլիթներ բաժանել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ: Հիմա գանք այդ «զավթիչ» ասածին. մարտ ամսից մինչեւ այսօր նախագահ Պուտինը ասում է՝ ցույց տվեք մեկ միավոր Ռուսաստանից, որ մասնակցում է պատերազմին:
Ա. Ա.– Դուք կարո՞ղ եք ցույց տալ:
Ռ. Մ.- Բազմաթիվ են այդ փաստերը թե տիեզերական նկարահանումներից, թե հենց փաստաթղթերից, թե այն անանուն գերեզմաններից, որոնք Ռուսաստանում արդեն հազարներ են կազմում: Եվ հենց ռուս իրավապաշտպաններն են դրա մասին բարձրաձայնում եւ դրա համար ծեծ ուտում: Այսինքն` ես կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է բազմիցս կրկնել այնպես, ինչպես, ասենք, Ֆինլանդիայի պատերազմի ժամանակ էր 1939-ին կրկնում, թե մենք չենք կռվում, դա Ֆինլանդիայի Դեմոկրատական Հանրապետության զինված ուժերն են, այնպես որ՝ դա միանգամայն ընդունված ձեւ է ռուսական արտաքին քաղաքականության մեջ:
Քննարկումն` ամբողջությամբ
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2015
ԱՄՆ-ն ամեն ինչ անում է երկւ խոշոր կայսրությունները՝ Եվրոմիության/նախկին Հռոմեական/ և Ռուսական,կործանելու համար:Նա չի ընդունում իր հանդեպ որևէ մարտահրավեր և այդ նպատակով ԵՄ-ի ու ՌԴ-ի շուրջ կրակե օղակ է ստեղծում՝Ալժիրից մինչև Ուկրաինա,հետագայում,նաև երևի Ադրբեջանում և Հայաստանում:Ուկրաինական ճգնաժամը օգտագործվում է մեկ գնդակով երկու նապաստակ որսալու համար:
Հարգելի Սեյրան, ասածդ ամերիկացիների մասին մի ռուսական անեկդոտ հիշեցրեց…
կովբոյ Ջո ն քալիս է մի փոքր քաղաք ու գնում մտնում է մի բար, մի բան խմելու…կողքին կագնած մեկին հարցնում է թե, են ովէ այն մի աչքանին անկյունոմ նստած…ասում է դե դա «սուր աչք» Ռեյն է.. դիպուկահար…իսկ այն միուսը……բա միուս անկյունու նստածը…դա էլ անորսալի Բիլլն է…իսկ դրան էլ ուրմն չի լինում բռնել, պատասխանում են…չե, այ տղա դե ում ա էդ ախմախը պեք (դա կամու նա…օն նուժեն…)… հիմա քոնն է:
Մեր երիտասարդ տարիներին մի ֆիլմ էին ցույց տալիս…Ռոբերտ Ռեդֆորդն էր խաղում …ՍԻ ԱՅ ԷՅԻ…լրտեսների մասին էր…այդ կազմակերպության շեկավար գործակալներից մեկը բացատրում էր թե ինչու էին սպանվել անմեղ մարդիկ…որ եթե նավթի, էներգաի պատճառով մի հինգ տարի հետո հաց չլինի, ամերիկացին ումից է պատասխան պահանջելու…քէզանի,իհարկե էս մեծ խաղեր են ու ով որ շատ է թալանել ու բազուկները հաստացրել նա էլ հացով է ապահովում իր…ցավոք…