Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին դատապարտյալի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է

Փետրվար 13,2015 15:00

Ռուսաստանի իշխանությունների կողմից զենք-զինամթերքի գործով նախկինում դատապարտված Մանուկ Հովիկյանի գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:

Այդ մասին Մ.Հովիկյանին տեղեկացվել է իրավաբանական քարտուղար Արա Շահզադեանի կողմից: Վերջինը տեղեկացրել է գանգատաբերին, որ դատարանը քննության կառնի տվյալ գործն առաջին իսկ հնարավորության դեպքում՝ ներկայացված փաստաթղթերի եւ տեղեկատվության հիման վրա:

Դատարանը գանգատաբերին հորդորել էր զերծ մնալ հետագայում «հեռախոսով հարցումներ անելուց», նկատի ունենալով այն, որ հետագայում չի ծանուցվելու դատարանի կողմից նամակագրության ստացման մասին:

Մանուկ Հովիկյանը լրացրել էր պահանջված ձեւաթուղթը:

Ըստ այդ գանգատի, 1921 թվականից սկսած՝ Հովիկյանի պապը բնակվել է Երեւանի Չկալովի 5 եւ Ռուսթավելի 5 հասցեներում: Այդ հասցեում են բնակվել նաեւ Մանուկի հայրը եւ ինքը:

Ըստ ՄԻԵԴ -ում առկա գանգատի, պաշտոնական փաստաթղթերում որպես հաշվառման հասցե նշվել է Չկալովի 5-ը եւ Չկալովի 2-ը, որոնք նույն հասցեներն էին:
Արխիվային տեղեկանքի համաձայն, 1940թ. ԽՍՀՄ քաղաքացիություն ընդունած անձանց ցուցակում նշվել են Հովնիկյան Ազնիվ Մարտիրոսի, բնակվել է Ռուսթավելի 5 հասցեում, Հովիկյան Կարապետ Մանուկի, բնակվել է Չկալովի 5 հասցեում, Հովիկյան Մարտիրոս Մանուկի, բնակվել է Չկալովի 5 հասցեում, Հովիկյան Մեսրոպ Մանուկի, բնակվել է դարձյալ Չկալովի նշյալ հասցեում:

2005թ.-ին նախկին դատապարտյալը վերադառնալով պատժի կրման վայրից՝ Ռուսաստանից, որտեղ ութ տարի էր գտնվել, հայտնաբերել է, որ իր պապական տունն այլեւս չկա:

Այդ տարածքում կատարվել էին կառուցապատումներ, եւ ըստ գանգատի, «այդ տարածքում տուն է կառուցված այլ հասցեով՝ իր բակով: Սակայն մեր բնակարանի համար ոչ իմ ծնողներին, ոչ էլ հարազատներիս երբեւէ հատուցում չի արվել»:
Մանուկ Հովիկյանը դիմում է դատարան՝ խնդրելով ճանաչել իր ժառանգության իրավունքը թե Չկալովի, թե Ռուսթավելիի նշյալ հասցեների նկատմամբ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժում է նրա դիմումը, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թողնում է այս վճիռն անփոփոխ:
Ըստ գանգատի՝ Վճռաբեկ դատարանը ստանալով իր բողոքը, առանց պատճառաբանության վերադարձնում է այն:

«Մանուկ Հովիկյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով գանգատաբերն ասել է, որ խախտվել է իր սեփականության իրավունքը:

«Դիմողը զրկվել է իրեն պատկանող գույքից՝ օրենքով չնախատեսված կարգով: Թեեւ Ռուսթավելի եւ Չկալով հասցեների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական չի եղել, սակայն տասնամյակներ շարունակ դիմողի պապը, հետագայում հայրը, ապա նա, օգտագործել են այն, որպես իրենց սեփական գույքը, հաշվառված են եղել այդ հասցեներում»,- ասվում է ՄԻԵԴ փաստաթղթում:

Իրավախախտումներից մեկն էլ այն է, որ դատարանները հաշվի չեն առել արխիվային տեղեկանքը, որտեղ հստակ գրվել էր, որ դեռեւս քառասունականներին ԽՍՀՄ քաղաքացիություն ստացած անձանց ցուցակում գրանցված է Հովիկյան գերդաստանը, դրանով ապացուցվում է, որ այդ գերդաստանն ապրել է նշյալ հասցեում:
Գանգատից պարզ է դառնում, որ սպառվել են ներպետական իրավական պաշտպանության բոլոր արդյունավետ միջոցները:

Վճռաբեկ դատարանը վճիռ է կայացրել 09.07.2013թ.-ին, մինչդեռ դիմողն այն ստացել է մեկ տարի հետո՝ սեպտեմբերին:

Դատարան դիմելու վեցամսյա ժամկետը լրացել էր 2014թ. մարտին:
Գանգատը տասնմեկ էջ էր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ուշագրավ է, որ Մանուկ Հովիկյանը ՄԻԵԴ-ի լրացուցիչ հարցերին պատասխանելով՝ գրել էր, որ ձերբակալվել է 2013թ. նոյեմբերի 5-ին, սակայն հետագայում պարզվել է, որ նա կապ չունի Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների հետ:

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728