Լրահոս
Օրվա լրահոսը

Հեշտ միջոց՝ գլխացավի դեմ

Փետրվար 13,2015 12:00

Գլխացավը ժամանակ առ ժամանակ անհանգստացնում է շատերին, որի առաջացման պատճառները շատ են՝ սկսած ներքին օրգաններից, նյարդային համակարգից, արյան ճնշման տատանումներից, որը պարբերաբար անհանգստացնելու դեպքում մասնագետները նախ խորհուրդ են տալիս պարզել պատճառը: Տնային պայմաններում ցավը վերացնելու համար խորհուրդ են տալիս կիտրոնի կեղեւը մաքրել ներքին սպիտակ շերտից եւ ներսի մասով դնել քունքի շրջանում ու պահել որոշ ժամանակ: Քիչ անց կեղեւի դրած մասում մաշկի վրա առաջանում է կարմիր բիծ, որը տալիս է այրող էֆեկտ եւ տեղը քոր է գալիս: Դրանից հետո վերանում է գլխացավը:

Գլխացավի (միգրենի) դեմ օգնում է քացախի գոլորշի շնչելը: Դրա համար կրակի վրա դրեք քացախով լի թասը եւ եռման ընթացքում բարձրացող գոլորշիները շնչել 75 անգամ՝ գլուխը վերեւից ծածկելով: Սովորաբար դրանից հետո գլխացավը դադարում է, կամ եթե այն նորից սկսում է, ապա 2 անգամ ավելի թույլ:

Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս նաեւ գլխացավը վերացնել սեղմումով: Հոնքերի մեջտեղի հատվածում մատով սխմեք, որը կանցկացնի ոչ միայն գլխացավը, այլեւ` աչքերի ցավը եւ հոգնածությունը:

Ձեռքի բթամատի հատվածը եւս «ցավազրկող» հատկություն ունի, որը սեղմած մի քանի վայրկյան պահում եք եւ ճակատային գլխացավը, ատամնացավը, ուսերի ցավը անցնում է: Այս մեթոդը արգելվում է հղի կանանց: Սեղմումը կարելի է նաեւ ոտքի բթամատին, որը հանում է ոտնաթաթի ցավերը, գլխացավը, լարվածությունը աչքերում, օգնում է ալերգիային:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728