Լրահոս
Օրվա լրահոսը

Սոխը՝ ընդդեմ դեմքի կնճիռների

Փետրվար 13,2015 11:00

Սոխի օգտագործումը շատ կարեւոր է օրգանիզմի համար, քանի որ այն փափկեցնում է ստամոքսը եւ վերացնում բերանի վատ հոտը: Թարմ սոխը ուտելը շատ լավ է ազդում հիստերիկ ցնցումների, վարակիչ հիվանդությունների ժամանակ, իսկ թարմ սոխից պատրաստված խյուսը փաթաթում են թարախային վերքերի վրա, ինչը նպաստում է թարախի մաքրմանը, նվազեցնում ցավը եւ արագացնում լավացումը: Այն լավ միջոց է այրվածքները եւ ցրտահարվածությունները բուժելու համար` կանխում է բշտիկների առաջացումը եւ բորբոքային պրոցեսը: Սոխի խյուսը կամ հյութը օգտագործում են մազերի աճն արագացնելու եւ լավացնելու, թեփը վերացնելու համար` գլխի մաշկին քսելով շաբաթական 1-2 անգամ, ինչպես նաեւ լավ միջոց է դեմքը կնճիռներից պաշտպանելու համար:

Սոխի հյութը նաեւ անգինայի դեմ է լավ, հյութը խմել թարմ վիճակում՝ մեկական թեյի գդալ՝ օրական 3-4 անգամ:

Գլուխ սոխի 500 մլ ոգեթուրմը խառնել նույն քանակի 96%-անոց սպիրտի հետ, պահել մութ տեղ, մուգ շշի մեջ, խմել 1-ական ճաշի գդալ 5 շաբաթ շարունակ՝ շաքարախտի դեմ: Ընդհատումը 2-3 շաբաթ, հետո կրկնել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 «Առավոտ» օրաթերթ

12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728