Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին»

Փետրվար 12,2015 23:35

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը համարեց հաշվեհարդար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Քաղաքագետի ասելով, ինքը չէր սպասում երկրի նախագահից նման նվաստացուցիչ ելույթի, քանի որ Սերժ Սարգսյանը, Գագիկ Համբարյանի գնահատմամբ, ավելի շատ գործի մարդ էր, պրոֆեսիոնալ ձևով կարողանում էր շարքից հանել իր քաղաքական ախոյաններին:

Ըստ մեր զրուցակցի, նա լեզվակռվի կամ պատերազմի մեջ չէր մտնում որևէ քաղաքական ուժի հետ: «Սերժ Սարգսյանն այսօր ուղղակիորեն հողին հավասարեցրեց  Գագիկ Ծառուկյանին և ընդունեց, որ ԲՀԿ-ն իր պրոյեկտն է: Ինքն է հովանավորել նրան, ինքն է աճեցրել, ինքն է հասցրել նրան այս աստիճանին և հիմա ուղղելու է իր սխալը, քանի որ ասում է, թե Գագիկ Ծառուկյան պրոյեկտն իր սխալներից մեկն է»:

Քաղաքագետի կարծիքով, նախագահը իր ելույթով նվաստացրեց Գագիկ Ծառուկյանին՝ նրան ընդհուպ անվանելով «Դոդի Գագո» ու անձնական այլ վիրավորանքներ հասցնելով: «Նախագահի ելույթում տասնյակ անձնական վիրավորանքներ կային, որոնցից ամենասարսափելին մանկամիտն էր, անընկալունակը և այդպիսի տասնյակ արտահայտություններ: Սա ուղղակիորեն կարելի է ասել պատերազմ է հայտարարված Հայաստանի երկրորդ քաղաքական ուժին՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի:

Չնայած նախագահը գտնում է, որ ԲՀԿ-ի մեջ կան խելացի մարդիկ, որոնց հետ ինքը հետագայում պատրաստ է համագործակցել, բայց այս ելույթով Սերժ Սարգսյանը այրեց կամուրջները, որոնք կապում էին մինչև հիմա ԲՀԿ-ին և ՀՀԿ-ին: ԲՀԿ-ն, որը մինչև հիմա իրեն անվանում էր այլընտրանքային ուժ, արժանացավ նախագահի հեգնանքին՝ որպես այլընտրանքի: Իսկ վերջում նախագահն ուղղակիորեն սպառնաց Գագիկ Ծառուկյանին՝ ցանկանալով նրան զրկել անձեռնմխելիությունից ՝ որպես պատգամավորի: Իհարկե, նախագահը շատ լավ կանի ուշիուշով հետևի նաև ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք շատ քիչ են լինում Ազգային ժողովում»:

Մեր այն հարցին, թե այս ելույթից հետո ի՞նչ զարգացումների սպասենք, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ կամ Գագիկ Ծառուկյանը չի պատասխանի ելույթին և կլքի քաղաքական դաշտը, կամ կարձագանքի և նրա հետ միասին կարձագանքի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին անվանում են ԲՀԿ-ի իրական ղեկավար:

Ըստ Գագիկ Համբարյանի, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ քաղաքական հակառակորդ է: Հատկապես վերջին հանրահավաքները ցույց տվեցին, որ նրա ռեյտինգը բավական բարձր է, հետևաբար և նրան նսեմացնելով՝ փորձում է փչացնել, անարգել ժողովրդի աչքին: «Նախագահի ամենակարևոր շեշտադրումը սահմանադրական բարեփոխումներն էին վերաբերում, որի կտրականապես դեմ էր Գագիկ Ծառուկյանը: Այսինքն` նախագահի ժամկետը, որ ինքը հայտարարել էր, որ կստանձնի մինչև փետրվարի վերջ, արդեն մոտենում է ավարտին և պարզ երևում է, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցությունն ավարտվել են անարդյունք: Այսինքն` սահմանադրական բարեփոխումների պահով նրանց միջև համաձայնություն չկա, և նախագահն նախահարձակ եղավ»:

Գագիկ Համբարյանի ասելով, թեև որոշ ԲՀԿ-ականներ բավական կտրուկ էին քննադատում նախագահին, բայց Գագիկ Ծառուկյանի բերանից երբևէ անարգալից խոսք, անձնական վիրավորանք Սերժ Սարգսյանի հասցեին չի հնչել: Մեր զրուցակիցը կանխատեսում է դաժան օրեր ԲՀԿ-ական պատգամավորների ու գործարարներին համար:

Ըստ մեր զրուցակցի, Սերժ Սարգսյանը ՝ Գագիկ Ծառուկյանի թաքցրած հարկերի մասին հայտարարությամբ էլ խոստովանեց, որ իշխանությունները թաքցնում են հանցագործներին և երբ պետք է, կոմպրոմատները օգտագործում են նրանց դեմ: Ըստ նրա, հետագա զարգացումները կանխված կլինեն Գագիկ Ծառուկյանի արձագանքից կամ լռությունից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանին համարում է, այլեւս՝ իրենց թայֆայից դուրս. ավելի լավ՝ վերջինիս համար, ավելի անկաշկանդ գործելու համար։

  2. Bulo says:

    Ясли карабах закрыт для наших героем то вы Каму нужны. Вы напали на людей как я видел эту зверства Азербайджанцы бако для вас закрыт лос Анджелес

  3. Թրավիս says:

    կարծեք բաւարար չեր արդեն լսելը թէ հայ «հակառակորդներ» կան Հայաստանում/Արցախում, հիմա ել՝«պատերազմ»… փայլուն է մեր կացությունը…

  4. Ես տագնապով եմ հետեւում ներհայաստանյան ընդվզումներին,լինի դա բուն իշխանության ոլորտում,թե տարբեր հասարակական,քաղաքական կուսակցությունների,կազմակերպությունների եւ իշխանության միջեւ:Մեկ անգամ նշել էի,կրկնվում եմ՝ Ես մեծ վախ,մտահոգություն ունեմ, որ այն, ինչ կատարվում է այսօր,հատկապես հայաստանյան ներքաղաքական դաշտում, Հայկի նետի պես ուղղված է, այո այո, ՈՒՂՂՎԱԾ է դեպ Ապրիլի 24-ը:Համոզված եմ,համոզված եմ եւ երիցս համոզված եմ՝ Կան ուժեր,որոնք նպատակասլաց ձեով անում են ամեն հնարավորը պղծելու եւ տապալելու Հայի արդար պահանջը Ցեղասպանության ընդունման հարցում , բարոյազրկելով եւ զերօյացնելով ամեն մի միջոցառում:
    Մեկ անգամ եւս սթափության կոչ եմ անում՝ իշխանությունից մինչ շարքային քաղաքացին: Հետո ուշ չլինի….
    Սառեցրեք ձեր «ռազբորկաները» մինչ Ապրիլի 24-ը…
    ԱՄՈԹ Է:

  5. Սրբուհի says:

    Վերջ Ծառուկյանի գործունեությանը: Սրանով նրա այսպես ասած քաղաքական գործունեությունն ավարտվեց ու հուսամ բիզնեսն էլ: Հուսամ սա կլինի անգրագիտությանն ու անպատասխանատվությանը վերջ դնելու առաջին քայլերից մեկը:

    • Աբրահամ says:

      Հուսամ, Գագիկ Ծառուկյանի հանդեպ ֆշշացնողների ախորժակին քացախ… Որտև ավելի լավ ա լինել անգրագետ բարի ու լավություն անող մարդ, քան թե գրագետ ու թունոտ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728