Տավուշի մարզում կատակի մի ձեւ կա, երբ տղամարդուն դիմում են վերջինիս կնոջ ազգանունով: Իրականում մարզի բնակավայրերում որոշ տղամարդիկ իրենց իսկական ազգանունը փոխել եւ կրում են իրենց կնոջ ազգանունը:
Դրա պատճառն այն է, որ այդ տղամարդիկ նախկինում Ռուսաստանում օրենքի հետ կապված խնդիրներ են ունեցել եւ այդ երկրից վտարվել: Դրա համար նրանք Հայաստանում փոխել են իրենց անձնագիրը, վերցրել իրենց կնոջ ազգանունը: Որոշ տղամարդիկ փոխել են իրենց անունը, վերցրել ռուսական անուններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ