«Օրրանի» երեխաները Ամանորի առիթով տոնածառ էին զարդարել՝ իրենց իսկ պատրաստած հրեշտակներով, որն այսօր՝ փետրվարի 12-ին, հաղթող ճանաչվեց մրցույթի արդյունքներով: Արարողությունը կայացավ «Hyatt place » հյուրանոցում, որտեղ բացի «Օրրանի» երեխաների հրեշտակազարդ տոնածառից, այլ կազմակերպությունների տոնածառեր էլ էին «կանգնած»: Դրանք դրվել էր քվեարկության «Hyatt place » հյուրանոցի կայքում եւ ֆեյսբուքում:
Ինչպես արդեն նշվեց՝ առաջին տեղում «Օրրանի» տոնածառն էր, երկրորդ տեղում՝ «Սիքստ» ընկերության տոնածառը, երրորդում՝ «Քրոնոգրաֆի»:
«Hyatt place » հյուրանոցային համալիրի գլխավոր մենեջեր Ստանիսլավ Ստոյչիչը խրախուսական մրցանակներ հանձեց բոլոր մասնակիցներին, քանի որ բոլորի տոնածառերն էլ գեղեցիկ էին:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Օրրան» բարեգործական ընկերության տոնածառին, դրա վրայի հրեշտակների մի ձեռքում հեղինակի անուն-ազգանունն էր, մյուսում՝ բարեմաղթանք:
«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ուրախ էր, որ բազմաթիվ մարդիկ ամենաշատը քվեարկել են կարիքավոր ու թափառաշրջիկ երեխաների եւ միայնակ տարեցների հոգսերը հոգացող կազմակերպության օգտին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Շնորավորում եմ, ես ինքս էլ քվեարկել էի Օրրանի երեխաների զարդարած տոնածառի օգտին: Դա արել էի ոչմիայն նրա համար, որ այդ երեխաներին հաղթանակը ավելի պետք էր,քան մնացածներին, այլ նաև հիանալի գաղափարի համար: