Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ-որ կարեւոր բան է եղել». Ռուբեն Հակոբյանը Ծառուկյանի՝ խորհրդաժողովը կեսից լքելու մասին

Փետրվար 12,2015 22:13

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, երբ տանտերը հյուր է հրավիրում եւ հյուրերին թողնելով իր տանը՝ անակնկալ անհետանում է: Դուք Ձեզ վիրավորված չզգացի՞ք, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցեցիք ոչ իշխանականների խորհրդաժողովին, իսկ նա խորհրդաժողովի կեսից Ձեզ լքեց եւ հեռացավ: Այնպիսի տպավորություն էր, որ մարդու ձեռքից բռնել եք, ուզում եք զոռով նրա միջոցով իշխանափոխություն անել:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չեմ հասցրել հարցնել իրեն այդ մասին, թե ինչու բացակայեց, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ մի հարց է եղել: Մենք նախապես գիտեինք, որ ամբողջ ընթացքում նա պետք է ներկա լիներ: Ես մանրամասներին տեղյակ չեմ: Երբ քննարկում էինք միասին սցենարը, այդ ժամանակ նույնիսկ խոսք չկար, որ նա կարող է բացակա լինել, որովհետեւ պարոն Ծառուկյանն ինքն ասեց, որ ամբողջությամբ ներկա  է լինելու»:

Երբ կրկնեցինք հարցը՝ Դուք Ձեզ վիրավորված չե՞ք զգում՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Հիմա եթե դուք ուզում եք, որ ես ձեր գնահատականներով խոսեմ, ես ձեր գնահատականներով չեմ խոսի: Ես իմ գնահատականներով եմ խոսում եւ ասում, որ երբ պատրաստվում էինք խորհրդաժողովին, նա պիտի լիներ: Ես հակված եմ մտածելու, որ ինչ-որ կարեւոր բան է եղել, չնայած ժամանակ չեմ ունեցել խոսելու այդ մասին: Իսկապես սպասվում էր, որ պետք է մինչեւ վերջ ներկա լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728