Լրահոս
Օրվա լրահոսը

Գործը տեղափոխվել է ՀԿԳ վարչություն

Փետրվար 12,2015 22:03

Անցած տարվա նոյեմբերին մի քանի օրվա տարբերությամբ քաղաքի տարբեր հատվածներում հրկիզվեցին միանգամից մի քանի ակտիվիստի մեքենաներ, հարուցվեցին քրեական գործեր:

Կարեն Հարությունյանի մեքենան անհայտ անձանց կողմից հրկիզված մեքենաներից մեկն էր:

«Շատ լուրջ առաջընթաց կա, գործը Կենտրոնի ոստիկանությունից մեկ ամիս առաջ տեղափոխվեց հատուկ կարեւորագույն գործերի վարչություն: Սա կարեւորագույն առաջընթացն է»,-հեգնեց ակտիվիստը:

Նրա պատմելով, գործի տեղափոխումից հետո իրեն կրկին հարցաքննության են կանչել. «Հատուկ կարեւորագույն գործերով քննիչը մի քանի հարց է տվել, այդքանը: Սպասելիք չունեմ, մարդիկ թղթաբանություն են անում, որ ցույց տան, թե գործ են անում»:

Կարեն Հարությունյանի խոսքով, իր մեքենայի հրկիզումից անմիջապես հետո, քրեական հետախուզության վարչության աշխատակիցները իրենից հետաքրքրվել են՝ ինչ կասկածներ ունի.«Ասացի՝ գնացեք, գտեք, թե ՀՀԿ-ում ովքեր ունեն նման հանցավոր խմբավորումներ, որովհետեւ սա կազմակերպված հանցագործություն է, ասացին՝ դա մեզնից վերեւ է, մենք էդտեղ չեն կարող»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728