Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետ. «Ոստիկանությունը մեր դիմումները չի մուտքագրում»

Փետրվար 12,2015 21:49

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը 4 օր առաջ գրավոր  դիմել է ոստիկանության Իջեւան բաժին՝ պարզելու համար, թե քաղաքի Վասիլյան  փողոցում  մի քանի ամիս  առաջ  էլեկտրական լուսավորության ջարդված հենասյունը եւ լուսատուն որտե՞ղ են գտնվում, ոստիկանությունը դրանք փորձաքննությա՞ն է ուղարկել, թե՞  դրանք գողացվել են: Քաղաքապետը Իջեւանի ոստիկանապետին հիշեցրել է, որ  ինքն այդ դեպքից հետո դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին: Իջեւանի բաժնից քաղաքապետին գրավոր պատասխանել են, որ իրենք այդ դեպքի մասին նախկինում  քաղաքապետարանից դիմում չեն ստացել:

Վարդան Ղալումյանը մեզ հայտնեց, թե  ինքը մտավախություն ունենալով, որ  Տավուշի մարզկենտրոնում նախկինում կատարված հանցագործության 6 դեպքերը կարող են չբացահայտված մնալ՝ այսօր գրությամբ դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ գրության մեջ քաղաքապետը հարցրել է, թե ի՞նչ ընթացք են ստացել Իջեւանի կենտրոնական  դեղատան մոտ արմավենի հրդեհելու, Իջեւանի տարբեր հատվածներում  տեղադրված ճանապարհային երթեւեկության 10 նշանները ջարդելու, քաղաքային զբոսայգու քանդակների գիշերային լուսավորության 6  լամպերի գողության, Երեւանյան փողոցում էլեկտրական հենասյան ջարդելու, Իջեւանի բժշկական կենտրոնի մոտակա լուսացույցը վնասելու դեպքերի քննությունը:

Իջեւանի քաղաքապետն ասաց, որ ոստիկանության Իջեւանի բաժնում հրաժարվել են քաղաքապետարանի աշխատակցից վերցնել դիմումը, ասելով , որ բաժնում դիմում վերցնող աշխատակիցը աշխատանքից ազատվել է:  Դրանից հետո Իջեւանի քաղաքապետարանի տվյալ աշխատակիցը այցելել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն, սակայն այնտեղ եւս չեն ընդունել դիմում-գրությունը, առաջարկելով այն հանձնել ոստիկանության Իջեւանի բաժին: Քաղաքապետն ասաց, որ իրենք    դիմում-գրությունը ոստիկանություն փոստով չեն ուղարկել, քանի որ այդ կերպ  նամակը բավական ուշ է տեղ հասնում: Վ. Ղալումյանը  հավելեց, որ նախկինում քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձանց կողմից ջարդվել է 2 հատ տույա ծառ:  Նրա վկայությամբ՝  անհայտ անձը  կպչուն ժապավենով կապել է  այդտեղ տնկված 3-րդ տույան, որպեսզի չերեւա դրա բնի ջարդված լինելը:  Այդ ծառն այժմ կանգուն վիճակում չորացել է:

Ակնկալում ենք, որ առաջիկայում ոստիկանությունը  կներկայացնի  Իջեւան քաղաքում կատարված եւ դեռեւս չբացահայտված  վերոհիշյալ դեպքերի քննության ընթացքի  մասին տեղեկատվություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. ijevanci says:

    Այն, որ Իջևանի ոստիկանությունը ի վիճակի չէ ոչինչ կանխել և բացահայտել, արդեն նորություն չէ: Այ ժողովուրդ ջան, եկեք գոնե մենք մեր քաղաքի նկատմամբ ուշադիր լինենք, թե չե մի կողմից սարքվում ա մի կողմից քանդվում: Մեր հույսը մենք ենք, եկեք համախմբվենք ու մեր քաղաքը պահենք մեր տան նման, իսկ էդ անճարներից սպասելիք չունենք:

  2. Աշոտ Առաքելյան says:

    Այ քեզ բան, այստեղ են ասել, գողն ու թալանողը ինքն է առաջինը գոռում ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ

  3. Արեգ Կարապետյան says:

    Պարոն լրագրող, ժամանակը չէ արդյոք, որ անդրադառնաս քաղաքապետի կրիմինալ գործունեությանը Իջևան քաղաքում, թե ստիպված ես լինելու նոր <> փնտրես:

  4. ԱԶՆԻՎ ՄԱՐԴ says:

    Էս միլպետնա, որ մնացելա անկաշառ, թե չէ են մնացածը Իջևանում լավ էլ բարգավաճում են քաղաքապետի շնորհիվ, իսկ ժողովուրդը…………….

  5. Armen says:

    Իջևանի ոստիկանությունը այս վերջին 6 ամսվա ընթացքում ինչ գործ է բացահայտել, որ դրանք բացահայտեին: Քաղաքապետի աշխատանքները ուրացողները միայն անձնական խնդիր ունեցողներն են, բոլորն էլ գիտեն, որ այս 3 տարինները Իջևանի համար հանդիսանում է ծաղկուն ժամանակահատված՝ ի շնորհիվ Իջևանի քաղաքաետի:

  6. Սլավիկ says:

    Իջևանի ոստիկանապետ Կարենը,նունիսկ իր ծառայողական մեքենայի միտումնավոր պատռած անվադողերի համար հաղորդում չվերցրեց, ինչ մնաց Իջևան քաղաքի ջարդված ցուցանակների վերաբերյալ վերցներ:Համոզված եմ, որ շուտով կազատվենք այդ մելուցուց:

  7. Սլավիկ says:

    Կնդաետը պետք է իրեն հաշիվ տա, այսպես չի կարելի մինչև երբ ուր ենք հասնելու?

  8. Gohar says:

    2-րդ ու 3-րդ կոմենտներով իբրև ուզում եք ոստիկաններին պաշտպանեք? Ձեր գրածն ապացուցում է հենց ոստիկանների անճար ու անգործունակ լինելը:

  9. Gor says:

    Իջևանի ոստիկանությունը լուծարման ենթակա հիմնարկ ա, դե որ օգուտ չեն տալիս, ուրեմն խանգառում են:

  10. Aram says:

    Իջևանի մայթերով քայլել չի լինում, գոնե բացօթյա առևտուրը կանխեին…

  11. Մեկնաբանություններ կան, որ հետաքրքիր են: Ոմանք էլ,ուրիշի անվան տակ հանդես գալով, լրագրողիս մեղադրում են: Արդարանալու բան չունեմ,քանի որ օրենքի շրջանակներում եմ գործում: Իսկ նյութի մեջ նշված հանցագործությունները պետք է բացահայտվեն, անկախ այն բանից,թե ով է Իջեւանի քաղաքապետը,ոստիկանապետը, ինչպիսին են նրանց հարաբերությունները:

  12. Seyran says:

    Այ,այստեղ է ,որ պեք է սահմանադրական բարեփոխումներ անել և համայնքային իշխանությանը տալ իշխանության բոլոր լծակները՝հասարակական կարգի պահպանումը,գործազուրկների հարցերը,սոցիալական ծառայությունները,…:Թե չէ,Իջևան կամ Վաղարշապատ քաղաքի իշխանությունները պատասխանատու են միայն աղբի հավաքման համար:Երե չկա համայնքային նորմալ իշխանություն,չի լինի նորմալ պետություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728