Լրահոս
Օրվա լրահոսը

«2014-ին կատարված հանցագործության դեպքով քննիչը դեռ նույնիսկ տեսախցիկները չի առգրավվել». ակտիվիստ

Փետրվար 12,2015 21:25

2014 թվականի նոյեմբերի 27-ին անհայտ անձանց կողմից ծեծված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը ոչ մի նորություն չունի ծեծով հարուցված քրեական գործից:

«Ոչ մի փոփոխություն չկա ու չի էլ լինելու: Որոշ բյուրոկրատական գործողություններ արեցին, հարցաքննեցին ու վերջացավ գործի քննությունը»,- Aravot.am-ին ասաց Սաֆարյանը:

Նա պատմեց, որ նույնիսկ իրեն ծեծի ենթարկած վայրի տեսախցիկները չեն առգրավվել քննության առնելու համար. «Տեսախցիկների տեսագրությունը չի առգրավվել, որոնք ակնհայտ ցույց էին տալու հանցագործների դեմքերը: Ոստիկանությունը, եթե ուզեր, վաղուց արդեն բացահայտած կլիներ, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել տեսախցիկների առջեւ: Բայց, քանի որ ռեժիմը չի պատրաստվում իր զավակներին պատժել, այս գործը կմնա այնքան, մինչեւ ռեժիմը կտապալվի: Սա միանշանակ կազմակերպված էր ռեժիմի կողմից, եւ աննորմալ կլիներ, որ ռեժիմն ինքն իրեն պատժեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728