Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործը չկա, փոխհատուցում ումից պահանջեմ»

Փետրվար 12,2015 21:09

Նախորդ տարեվերջից սկսված ակտիվ քաղաքացիներին ծեծի ենթարկելու, նրանց գույքը վնասելու դեպքերով հարուցված քրեական գործերը այդպես էլ մնացին չբացահայտված: Չնայած արդեն կատարվածից ամիսներ են անցել, բայց տուժողները պնդում են, որ հարուցված քրեական գործերը փակուղի են մտել:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի մեքենան էին այրել, այրողին չեն գտել, բայց մեքենայի վնասի չափն են գնահատել ու հայտնել. «Հանցագործության բացահայտման գործում ոչ մի առաջընթաց, միայն երկու օր առաջ ծանուցում էի ստացել Երեւան քաղաքի վարչություն ներկայանալու համար: Ներկայացա, ինձ տեղեկացրին, թե ինչքան են գնահատել իմ մեքենայի վնասի չափը, մի  քիչ, բայց մոտավորապես համընկնում էր իմ ներկայացրածին: Վնասի չափի այս գնահատումը թույլ կտա ինձ, որ երբ հանցագործը բացահայտվի, կարողանամ դիմել դատարան ու փոխհատուցում պահանջել: Բայց հանցագործը չկա, ումից փոխհատուցում պահանջեմ: Հանցագործի  բացահայտման վերաբերյալ քննիչը ասաց, որ հարեւանները ոչինչ չեն տեսել., ոչինչ չեն գտել: Եթե քննչական մարմինները հույսները դրել են, թե հարեւաններն ինչ կասեն, իրենց տեղեկացրի՝ դրան մի սպասեք: Բնակչության 90 տոկոսը, եթե նույնիսկ իմանա էլ՝ ովքեր են արել, չի վստահում ոստիկանությանը եւ չի ուզում շփվել, առավել եւս օգնած լինել»:

Վարդան Հակոբյանը այս գործը արդեն փակուղի մտած գործ է համարում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728