Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին քննիչին Ավետիսյանների գործով փաստաբան են ներգրավել, որ որոշ հարցերի վրա աչք փակի». (Տեսանյութ)

Փետրվար 12,2015 20:31

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումի հրապարակման պահանջով այսօր մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին դատախազության շենքի մոտ:

Ռուս պաշտոնակցին Կոստանյանի ուղարկած դիմումից օրվանից ինն օր է անցել, ռուսական կողմից ոչ մի արձագանք:

Բացի գլխավոր դատախազի դիմումի վերաբերյալ պահանջներից, ակտիվիստները մի շարք հարցերի պատասխանի են սպասում:

Օրինակ Դանիել Իոաննիսյանը մտահոգված է, որ ՀՀ իրավապահները առ այսօր Վալերի Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց չեն ընտրել. «Մի ամիս է, որ սպանության մեջ է մեղադրվում, բայց խափանման միջոց չի ընտրվել»:

Նա նաեւ դատապարտեց գյումրեցի երիտասարդների նկատմամբ խուլիգանության մեղադրանք առաջադրելը, այն դեպքում, որ ոստիկանները առաջինը խախտեցին օրինախախտությունները. «Ոստիկանությունը փակեց խաղաղ հավաքի ճանապարհը՝ չթողնելով ցուցարարներին մոտենալ ՌԴ հյուպատոսությանը, իսկ նման իրավունք չունեին: Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է այն վայրերը, որի հարակից չի կարելի հավաք անել, իսկ այդ շարքում հյուպատոսությունները, դատախազությունները չեն մտնում»:

Նրա խոսքով, առաջին հերթին պետք է քննության առարկա դառնար, թե ինչու ոստիկանները փակեցին ճանապարհը, ինչու քաղաքացիների նկատմամբ կիրառեցին հատուկ միջոցներ, նոր միայն ցուցարարների գործողությունները:

Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանի՝ Երեմ Սարգսյանի ընտրությանը, ասաց՝ պատահական չէր. «Նա նախկին քննիչ է, ու ոչ ես, ոչ հանրության մի զգալի մասը վստահություն չունենք Սարգսյան Երեմի անաչառության վրա: Մեզ հայտնի է, որ քննչական մարմիններն ու ոստիկանությունն ավանդույթ ունեն իրենց փաստաբաններն ունենալ ու գործում ներգրավվել նրանց, որ որոշ հարցերի վրա աչք փակեն: Մտավախություն ունենք, որ սա այդ դեպքերից է»:

 Մանրամասները՝ տեսանյութում 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները անմիջապես չեն ձերբակալում մեղադրյալին,որը ռուսական բազայի կողմից առևանգվել և ապօրինաբա՛ր թաքցվել է այնտեղ: Սա՛ է ՀՀ օրենքը. այն շատ հստակ է:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործեր դեռ չեն հարուցել ռուսական բազայի դեմ՝ ՀՀ օրենքը կոպտորեն խախտելու համար:

    Որտե՞ղ է ՀՀ ԱԳ նախարարի բողոքի նոտան Ռուսաստանին՝ երկկողմանի միջազգային պայմանագիրը խախտելու համար:

    Ի՞նչու ՀՀ գլխավոր դատախազը դեռ պաշտոնին է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728