Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական այսպես կոչված բարեփոխումները հիմա էլ հարմարեցնում են Սերժ Սարգսյանի՞ն

Փետրվար 12,2015 19:50
Agasi Arshakyan

«Ես սահմանադրական բարեփոխումներին վատ եմ վերաբերվում այնպես, ինչպես 2005-ի նոյեմբերի 27-ի սահմանադրական բարեփոխումներին, 1995-ի հուլիսի 5-ի Սահմանադրությանը»,-Aravot.am-ի հարցին՝ ժամեր անց ՀՀԿ-ն իր Գործադիր մարմնի և խորհրդի նիստերում քննարկելու է սահմանադրական բարեփոխումների հարցը, ի՞նչ ակնկալիք ունի այդ այսպես կոչված բարեփոխումներից, մանավանդ որ տեղեկություններ կան, որ դրանք ընդունվելու են՝ այսպես պատասխանեց Գերագույն խորհրդի և ազգային ժողովի 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանը:

Ըստ նրա՝ նախորդ անգամները մեր Սահմանադրություններն ընդունվել են կեղծիքներով, առավել ևս բարեփոխումները: Այս առիթով նա հիշեցրեց. «Ինչքան սահմանադրական հանրաքվե է եղել, այնքան կեղծիքների թիվը ավելի մեծ է եղել: Եթե 1995-ին Սահմանադրություն էին ընդունում, որ հարմար լիներ այն օրվա ռեժիմին և հետո 2005-ին բարեփոխում արեցին, որ հարմարացնեն Ռոբերտ Քոչարյանին, բայց եղան հայտնի դեպքերը մարտի 1-ին, և պլանները՝ կապված նրա՝ վարչապետ նշանակելու հետ, չիրականացան: Մեր երկրում հիմա կիսավարչապետական կառավարման նման մի բան է: Վարչապետն ունի հզոր լիազորություններ, բայց քանի որ անձերը ընտրվում են այնպիսի մարդիկ, որ այդ լիազորությունների տակ չեն դիմանում, դրա համար էլ մեր երկրում բան չի ստացվում: Ուստի նոր սահմանադրական փոփոխություններն ուզում են անել ինչ-որ մարդկանց հարմարացնելու համար»:

Մեր այն հստակեցմանը՝ Սերժ Սարգսյանի՞ն հարմարացնելու համար, Աղասի Արշակյանը պատասխանեց. «Դա Դուք ասացիք»: Մեր այն դիտարկմանը՝ սահմանադրական փոփոխություններով ՀՀԿ-ն վերարտադրության խնդի՞ր է լուծում, պարոն Արշակյանը պատասխանեց. «Անշուշտ վերարտադրության խնդիր և մարդկանց տեղավորելու հարց են լուծում»:

Մեր այն հարցին՝ այդ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դրական որոշումից հետո ներքաղաքական կյանքում սրացումներ կլինե՞ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ իշխանական ուժերը դեմ են սահմանադրական փոփոխություններին, պարոն Արշակյանը պատասխանեց. «ՀՀ-ում ներքին ուժերով որևէ կտրուկ բան հիմա անել հնարավոր չէ: Մենք այնքան ենք հայաթափվել, կարող ուժերն այնքան են բացակայում, որ առանց արտաքին գործուն ազդեցության ՀՀ-ի ներուժով բան փոխել համարյա անիմաստ է ու անհնար: Մարդիկ ներքաշվելով այդ գործընթացներում հուսահատվում են ու բռնում արտագաղթի ճանապարհը»:

Ըստ պարոն Արշակյանի՝ այն փոփոխությունները, որոնք կիսատ են մնում, այն ըմբոստությունները, որ իրենց հանգրվանին չեն հասնում, անիմաստ են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728