Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուին շնորհվել է կանանց համար Պրեմյեր լիգայում ամենագրավիչ ֆուտբոլիստի մրցանակը:
Հարցմանը մասնակցած գեղեցիկ սեռի 250 ներկայացուցիչները պետք է գնահատական տային 300 ֆուտբոլիստների արտաքին գրավչությանը: Արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ 18-21 տարեկան աղջիկներին ամենից շատ դուր է գալիս Թոմ Հադլսթրոունը, ամուսնալուծվածներին՝ Դանի Ինգսը, միայնակներին՝ Փոլ Կոնչեսկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի