Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության հռչակագրում խորը հակասություն կա». Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 12,2015 18:38

«Իրավական առումով ինձ համար շատ դատապարտելի հռչակագիր չէ, որովհետեւ որոշ իրավական հղումներ կային ե՛ւ ՄԱԿ-ի կոնվենցիային եւ այլ փաստաթղթերին, բայց քաղաքական առումով ինձ համար խնդրահարույց է: Իշխանությունը, որն այսօր պահում  է իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների վրա, դեռ պատմաբանների հանձնաժողով կա, որը վիճարկում է ցեղասպանության փաստի կայացումը, արձանագրություններ, որտեղ միանշանակ ճանաչվում են Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերը՝ Հայաստանի սահմանի հետ կապված, իսկ հռչակագրում մենք տեսնում ենք Սեւրի պայմանագրին հղում, որոնք իրար հակասում են: Վերջապես, երրորդ պայմանը Ղարաբաղն է, որը չի գրվել: Ցանկացել են գրել, բայց չեն գրել: Հիմա այս պարագայում այս երկու արձանագրություններն ու հռչակագիրը խորը հակասության մեջ են իրար հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, այդ հակասությունը խնդիր է. «Ես չեմ ընդունում արձանագրությունները, որովհետեւ նախապայմանները հստակ կան այդտեղ, բայց այդ դեպքում արձանագրությունների վրա դրածդ ստորագրությունները հետ չես վերցրել, հռչակագի՞ր ես հրապարակում: Խորը հակասություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728