Լրահոս
Օրվա լրահոսը

ETIHAD ավիաընկերությունը ճանաչվել է «Տարվա ավիաընկերություն» ( “Airline of the year”)` Aviation- 100 մրցանակաբաշխության ընթացքում

Փետրվար 12,2015 19:25

Etihad ավիաընկերությունը, ԱՄԷ ազգային փոխադրողը, արժանացել է 2015 Aviation 100 Awards մրցանակաբաշխության բարձրագույն մրցանակին: Մրցանակաբաշխությունը ամեն տարի կազմակերպվում է Airline Economics  ամսագրի կողմից:

Այս հեղինակավոր մրցանակը տրամադրելու համար քվեարկում են ավիացիոն ոլորտի ներկայացուցիչները, և այն նախանշում է ավիացիայի ոլորտում բացառիկ նվաճումները,  որով և  Etihad ավիաընկերությունը ստացավ «Տարվա ավիաընկերություն» ( ՞Airline of the Year՞) տիտղոսը:

Այս մրցանակն ամբողջացնում է ավիաընկերության համար մի հիանալի տարի, որի ընթացում ավիաընկերությունը մեծ ցատկերով բազմապատկեց իր աճի տեմպերը, ինչպես նաև ինովացիոն լուծումները և ծառայությունների մակարդակը:  2014թ. ավիաընկերությունը  10 նոր ուղղություն բացեց, ներառյալ Հայաստան, և Հյուսիսային Ամերիկայի երեք նոր ուղղություներ, ինչպես նաև իրականացրեց նոր ներդրումներ այլ ավիաընկերությունների ձեռք բերման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Անցյալ տարի Etihad ավիաընկերությունը նաև ցուցադրեց իր նոր համազգեստը, ներթռիչքային ծառայությունների շարքը և իրենով եզակի  ՞Residence by Etihad՞™ դասը, որը փոխեց բարձրակարգ կոմերցիոն ավիացիայի դեմքը:

Ջեյմս Հոգանը՝ Etihad ավիաընկերության նախագահը և գլխավոր գործադիր կառավարիչը, այս առիթով ասաց. «Մենք անչափ հպարտ ենք այն նվաճումների համար, որը մենք արձանագրեցինք  2014թ., և որոնք հավուր պատշաճի գնահատվեցին մեր ոլորտի մեր գործընկերների կողմից: Այս մրցանակը մեզ հիշեցնում է այն բոլոր նվաճումները, որ մենք արձանագրել ենք այս կարճ ժամանակահատվածում: Մենք անհամբեր սպասում ենք 2015թ. նոր նվաճումներին և աճին`մեր աշխատակիցների, գործընկերների և ընդհանուր` ավիացիայի ոլորտի աջակցությամբ:»

Ֆիլիպ Տոզեր-Փենինգտոնը, Airline Economics ամսագրի գլխավոր խմբագիրն, ասաց. «Aviation 100 Awards մրցանակաբաշխությունն իրենից ներկայացնում է ավիացիայի ոլորտի ամենաընդարձակ քվեարկությամբ միջոցառումը,երբ ավելի քան 11 000 պրոֆեսիոնալներ  քվեարկում են 2014թ. հոկտեմբերից մինչ 2015թ. հունվար: «Տարվա ավիաընկերություն» ( ՞Airline of the Year՞) տիտղոսի դեպքում քվեարկում են նաև բանկերը, ներդրողները, իրավաբանական գրասենյակները, վերլուծաբանները, արտադրողները  եւ ավիացիոն ոլորտի ղեկավարները, որոնք որոշում են թե որ ավիաընկերության թիմն է եղել լավագույնը 2014թ: »

Լուսանկարոում` Etihad ավիաընկերության  գանձապահ Ռիքի Թիրիոնը` «Տարվա ավիաընկերություն»  (‘Airline of the Year’)  մրցանակով` Airline Economics Aviation 100 մրցանակաբաշխության ժամանակ Դուբլինում`Իռլանդիա:

Etihad ավիաընկերության  մասին

Etihad ավիաընկերությունը սկսել է գործել 2003 թվականից: 2013 թվականին ընկերությունը փոխադրել է 11.5 միլիոն ուղևորների: Etihad ավիաընկերությունն Աբու Դաբիում գտնվող իր բազայից կատարում կամ կատարելու է թռիչքներ ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների 111 գործող կամ նոր ուղղություններով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և ամերիկյան աշխարհամասում: Ավիաընկերություն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 110 օդանավեր: Պատվիրված են ավելի քան 200 լրացուցիչ օդանավեր, այդ թվում՝  70 հատ «Boeing 787», 25 հատ «Boeing 777-X», 62 հատ «Airbus A350» և 9 հատ «Airbus A380»:

Etihad ավիաընկերությունը կապիտալի մեջ մասնակցություն ունի «airberlin», «Air Seychelles», «Virgin Australia», «Aer Lingus», «Air Serbia» և «Jet Airways» Alitalia ավիաընկերություններում: Ներկայումս պաշտոնական ձևակերպման վերջնական փուլում է Շվեյցարիայում գրանցված և գործող «Etihad Regional» ընկերության կապիտալի մեջ Etihad ավիաընկերության մասնակցությունը, որը կառավարվում է  «Darwin Airline»  ավիաընկերության կողմից: Etihad Airways, airberlin, Air Serbia, Air Seychelles, Jet Airways and Etihad Regional նաև մասնակցում են Etihad Airways Partners ծրագրում, նոր բրենդ, որ միավորում է ավիաընկերություններին ավելի շատ ընտություն առաջարկելու ուղևորներին բարելավված ցանցերի, չվացուցակների և առավելություններով` հաճախակի ճանապարհորդող ուղևորների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար տե′ս www.etihad.com:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728