Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բա եռյակը որտեղի՞ց է իմանում, թե ժողովուրդն ինչ է ուզում

Փետրվար 12,2015 18:27

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» մասին իր հրապարակման մեջ քննադատել էր հենց ամենասկզբում արված այն արտահայտության համար, որ այն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը: Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպիսի դիտարկում էր արել, թե այդ միջոցառումները համակարգող հանձնաժողովն ինչպե՞ս կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը. «Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, որեւէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել: Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների, եկեղեցու առաջնորդները` սեփական իրավազորության ենթակա համայնքների, իսկ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները՝ իրենց համագումարների անունից… Քանի որ այն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա բացառված չէ, որ այդ հանրությունից որեւէ մեկը կարող է հարցնել. «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեր հարցին՝ երբ եռյակը ժողովրդի անունից հայտարարություններ է անում, ասում է՝ ժողովուրդն ուզում է իշխանափոխություն, որտեղի՞ց եք իմանում, թե ժողովուրդն ինչ է ուզում՝ պատասխանեց. «Ինչու ենք ժողովրդի անունից խոսում, որովհետեւ ես 2013-ին եղել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը եւ 2013-ի նախագահական ընտրությունների թվերը նույնիսկ կեղծված պարագայում ցույց տվեցին, որ հասարակությունն այս իշխանություններին չի ընդունում: Դրանից հետո ես բազմաթիվ մարզերում եմ եղել, չհաշված Երեւանում, երբ երեխային դպրոց եմ տանում, տաքսի եմ նստում, հանդիպումներ եմ ունենում, բոլորը խոսում են, թե երբ եք իշխանափոխություն անում: Եվ հասարակության մեծ մասը իշխանափոխության գործընթացի մեջ, ցավում եմ, բայց բռնություն են ցանկանում տեսնել: Մենք պետք է այնպես անենք, որ այդ բռնությունը չլինի: Դա է պատճառը, որ մենք ժողովրդի անունից խոսում ենք: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, հանձնաժողով, որը ոչ լեգիտիմ նախագահի ղեկավարությամբ եւ նրա լիազորությունների շրջանակում է գործում, սա անկախ հանձնաժողով չի, Սերժ Սարգսյանն է ղեկավարը: Պարզ է, որ այդպիսի հանձնաժողովն իսկապես մեծ խնդիր ունի ամբողջ ժողովրդի անունից խոսելու: Լեգիտիմության խնդիրը այնուամենայնիվ կա: Դա է պատճառը, որ ես շատ մեծ վստահությամբ ժողովրդի անունից խոսում եմ, որովհետեւ ես գիտեմ, որ ժողովրդի պահանջը ոչ միայն իշխանափոխությունն է, այլեւ գիտեմ, թե ինչպիսի ձեւով իշխանափոխություն են ուզում, որն ինձ համար ընդունելի չէ: Ես դրա  հետեւանքները գիտեմ ինչքան ծանր են լինելու, բայց ժողովրդի հոգուն հասցրել են: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածի դեպքում այդ հանձնաժողովը լեգիտիմության խնդիր ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728