Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Մինսկում ընդունված խաղաղ կարգավորման պլանը

Փետրվար 12,2015 17:54

Հայտնի են դարձել Մինսկում ընդունված «Մինսկի համաձայնագրի կատարման համալիր գործողությունների» փաստաթղթի կետերը: Փաստաթուղթը ներառում է 13 հիմնական կետեր: Առաջին կետով սահմանվում է, որ Դոնբասում փոխհրաձգությունը պետք է դադարեցվի Կիեւի ժամանակով փետրվարի 15-ին ժամը 00:00-ից սկսած:

ՌԴ նախագահի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ երկրորդ կետով համաձայնեցված է ծանր զինատեսակների դուրսբերումը եւ անվտանգության գոտու ստեղծում ամենաքիչը 50 կմ շառավղով: Կողմերը պայմանավորվել են ապահովել ԵԱՀԿ-ի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման եւ ծանր տեսակների դուրսբերման մոնիտորինգ հենց առաջին օրվանից:

Ըստ փաստաթղթի՝ Դոնբասում հատուկ ռեժիմը պետք է հաստատվի Ուկրաինայի «Դոնեցկի եւ Լուգանսկի տարածաշրջանների առանձին մասերում ժամանակավոր կարգուկանոնի ապահովման» մասին օրենքի համապատասխան, իսկ ռեժիմի գործողության տարածքը պետք է ամրագրվի ոչ ուշ քան 30 օրից Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ, հիմնվելով Մինսկի հուշագրում  սահմանված սահմանագծով:

Ուկրաինան պարտավորվել է ներում շնորհել եւ ազատ արձակել իրադարձությունների մասնակիցներին հետապնդումը եւ պատիժը արգելող օրենքի ընդունման միջոցով: Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն կամ փոխանակվեն: Այս գործընթացի ավարտի վերջնաժամկետը զորքերի դուրսբերումից հետո 5-րդ օրն է:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728