Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» 2

Փետրվար 12,2015 17:49

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Ի գիտություն մեր հանրության և Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի

Բերձորյան ահաբեկչության մասնակիցների թվում եղել են մեծ թվով քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որոնց մի մասը եղել են ոստիկականական համազգեստով:

Բացի այդ՝ որոշ քրեականների, այդ թվում՝ մարդասպանության համար մեկ դատապարտվածի, հանել են Շուշիի բանտից, այնուհետև նորից բանտ են տարել: Բերձորյան ջարդին մասնակցելու դիմաց այդ դատապարտյալներին համաներում են խոստացել:

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    սահման չկայ երեւակայության,
    իսկ լեզուն ել ոսկոր չունի

    ի՞նչ են ուրեմն հիմքերն ու աղբիւրները, եթէ կան, այս «տեղեկության»

    իսկ եթէ չկան, կամ ել բաւականաչափ լուրջ ու վստահելի չեն, որքա՞նով պատշաճ է որ Առավոտը մասնակից (մեղսակի՞ց) լինի այսպիսի վարկաբեկիչ բամբասանքների սփռումին, համացանցային եւ հանրային տարածման

    այդ ել մի երկրում, ուր բամբասանքն ու չարախօսությունը տեւապէս շփոթվում են իրողութիւնները հետ, շատ աւելի՝ քան ընդհանրապէս այլ երկիրներում

    ինծ թվում է թէ այստեղ կա էթիկայի հարց…

    ո՞չ…

  2. DELEA ORGANIZACION says:

    06 Փետրվարի 2015 թ.,Բարսելոնա, ԻՍՊԱՆԻԱ
    ԿԵՑՑԵ՛ ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ
    —————————————————————–
    ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՕՐԱԳԻՐ
    Այս օրերին ամենաշատը քննարկվում է Բերձորը, Բերձորում տեղի ունեցածը:
    Սերժ Սարգսյանը ցավագին է ընկալում Արցախից կամ Արցախում իր հասցեին հնչող ցանկացած քննադատություն, դրա համար էլ խրախուսում է արցախյան պաշտոնյաների մրցակցությունը, ինչն էլ բերեց հունվարի 31-ի աննախադեպ խայտառակությանը:Իսկ Արցախի ժողովուրդը արդեն նույնիսկ փոքրիկ բողոքի դեմ իշխանական քարոզչամեքենան հանում է «թշնամին սարի հետեւում է» ջան գյուլում ջան ջան,հայտնի ՀԱՅ մանուկների երգով եւ դրա տակ 20 տարի շարունակ փորձում լռեցնել ամեն ինչ:Մեր երաժիշտներին կարելի է խնդրել,որ օգնեն Արցախին, գոնե փոխել երգի բառերը, եթե մեկ այլ ուրիշ բան չունեն երգելու:
    Բերձորի իրադարձությունների վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության կողմից հունվարի 31-ին տարածած հաղորդագրությունը, էստ էության, ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքները կոպիտ ոտնահարելու մասին ինքնախոստովանություն: Ի դեպ, այս պնդումը կարող ենք անել, անկախ նրանից, Արցախը դիտարկում ենք որպես անկախ պետություն, թե Հայաստանի մաս, կամ կողմնակից ենք արդյոք «Հիմնադիր խորհրդարանի» մոտեցումներին, թե ոչ:
    Բողոքելով հայերի չլուծվող խնդիրների դեմ՝ 1985 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը: Արդյունքում սկսված փոխհրաձգության արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք մինչ մահ ծեծում էին:
    Այսօր, նույն ոճի ծեծ ու սպանություն կարող է սպասել մեր երկրի ղեկավարներից, «ՖԱՍ» տալով ոստիկաններին անզեն քաղաքացիների վրա:Միթե մենք Հայերս այսքան անզոր ենք ու չունենք ինքնասիրություն որ պայքարենք դրանց դեմ, մինչեվ երբ պետք է թույլ տանք որ այս դահիճները ջարդեն անմեղ մարդկնց գլուխները:Ժամանակը եկել է վճռական քայլերի դիմելու,միթե համբերության բաժակը դեռ չի լցվել:Եթե ուշադիր նայեք 2008 մարտի 1-ի եվ 2015 Հունվարի 31-ի տեսագրությունները ապա կարող ենք տեսնել շատ ծանոթ դեմքեր, որոնք միշտ ներկա են նման գործողություն կտարելիս:
    Նաեվ Գյումրի դեպքերում կան այդ ոստիկանի հագուստով նույն մարդիկ որոնք կատարում են միմիայն նախագահի հրամանը եվ նրանց համար գոություն չունի ոչ մի սրբություն:
    Նրանց անվանում են «կամավոր տուգանային գումարտակ»:
    Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաանմարդկային դրսևորումներից մեկը երևի տուգանային գումարտակն էր («штрафбат»)։
    Արյունով մեղքերը քավելու կարգախոսով խորհրդային իշխանությունները կալանավայրերից առաջին գիծ էին ուղարկում հարյուր հազարավոր անմեղների ու մեղավորների, հաճախ՝ գրեթե անզեն։ Դեպքեր են եղել, երբ այդպիսի գումարտակները քշել են դեպի ականապատված տարածքներ։ Չհնազանդվել հնարավոր չէր. տեղում գնդակահարում էին։ Նահանջել հնարավոր չէր. յուրայինների գնդացիրները տեղում ոչնչացնում էին մեկ քայլ հետ կատարողին։ «Շտրաֆբատը» տարբեր կենսագրություններ ու ճակատագրեր ունեցող մարդկանցից կազմված թնդանոթային միս էր՝ գողեր, մարդասպաններ, կաշառակերներ, մտավորականներ, քաղբանտարկյալներ…
    Երևույթը հիշեցնում է այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցողը. իշխանությունն «առաջին գիծ» է նետել իր «շտրաֆբատը»։ Նույն տրամաբանությամբ՝ անկախ ով լինելուց՝ պետք է մինչև վերջ «փչանաս» հացի խնդիրդ լուծելու համար։
    Ով ասես՝ չկա գործող իշխանության տուգանային գումարտակում՝ զառամյալ ու երիտասարդ հաճախորդներ, մոլորյալներ, «ակտիվիստներ», «մտավորականներ», ովքեր միշտ ասել են, թե քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն («քաղաքական թեմաներով ոչինչ չեմ ասելու»), բայց, արի ու տես, հանուն մի կտոր հացի՝ հայտնվել են «շտրաֆբատում»։
    Պատերազմի տարիների «շտրաֆբատականներից» շատ քչերին հաջողվեց ողջ մնալ ու վերադառնալ քաղաքացիական կյանք։ Իշխանությունը մոռացավ «արյունով մեղքերը քավելու» իր խոստումը։ Ողջ մնացածների գերակշիռ մասը կրկին հայտնվեց կալանավայրերում։
    Հիմա դուք ո՞ւմ համար եք նետվել առաջին գիծ ու դարձել թնդանոթային միս։ Կա՛մ «Հիմնադիր խորհրդարանի» մեծացող ալիքն է ձեզ քշելու տանելու, կա՛մ նույն իշխանությունն է ուղարկելու գրողի ծոցը:Երեկ դուք փայլեցիք Մարտի 1-ի դեպքերով, այսօր Բերձորում տեղի ունեցած ձեր «հարսանիք աղավնու կամուրջի մոտ» ինչպես դուք անվանագրեցիք այդ ջարդը:
    Մարդ է՞լ կամավոր զինվորագրվի տուգանային գումարտակ։ Ինչի՞ համար՝ մի փոր հացի՞։ Հիմա լայն ծավալով աշխատանք է գնում ոչ թե ներկա նախագահի
    դեմ,այլ ճշտվում է Ձեր բնակվելու վայրը, որպիսի Ձեր ընտանիքները ստանան նույն հաճույքը, որ դուք տալիս էք անմեղ ժողովրդին:Աոտված չանի պատերազմ սկսվի, այս տուգանային գումարտակը նախատեսված է կանգնեցնել մեր սահմանները պահող զինվորնեին հսկելու համար:Տեղում կոչնչացվի այն զինվորը եթե մեկը փորձի մի քայլ հետ կատարի:Նույն գործողույունը կկատարի նաեվ ՀՀ ներկա ազատամարտիկները որոնք կառավարությանն են ծառայում: Ու հիմա ել է խոսք գնում, թե ինչպես կլինի եթե պատերազմ սկսվի«կգցեմ դեմս բոլոին, կտանեմ կռվի դաշտ» իսկ մենք կլինենք երկրորդ գիծ,այսինքն կլինեն տուգանային գումարտակ, որովհետեվ նրանք այլեվս չեն կռվի ինչպես 25 տարի առաջ:
    Այս կառավարության նպատակը մեկն է, իրագործել ռուսի երազած Հայաստանը առանց Հայերի, կմնան մի 100 հազար մարդ որ կկատարեն ներքին աշխատանքներ, ապահովելու բանակի անհրաժեշտ պահանջները:
    Քանի դեռ ուշ չի, ուշքի եկեք ՀԱՅԵՐ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728