ՀՀ-ում անիշխանություն է` կա մահակ եւ կա մահակին թելադրող անձ: Կարծում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը: Քանի որ ԱԺ քառօրյային դեռ շատ ժամանակ կա, ՀԱԿ-ն իր հերթական նիստի ժամանակ հիմնականում քննարկել է ԱԺ-ից դուրս տեղի ունեցող բռնարարքները:
Արամ Մանուկյանին վրդովեցրել էր թխվածքաբլիթ գողացողի եւ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողությունները. «Փոխանակ այս մարդիկ պայքարեն սովի դեմ, սովածների դեմ են պայքարում, փոխանակ պայքարեն սպանությունները քչացնելու, այլ պայքարում են սպանվածների ծնողների դեմ: Սա խայտառակություն է: Փոխանակ պայքարեն ահաբեկիչների, հանցագործների դեմ, պայքարում են այն մարդկանց դեմ, ում նկատմամբ կիրառվում է այդ հանցագործությունը: Սա խելագարություն է, այսպիսի բան երբեւէ չի եղել»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ