ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը
Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:
Մամլո հաղորդագրություն