Փետրվարի 12-ին ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով: Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
«Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի հաղորդագրություն
Սահմանակի՛ց Իրանի գազը թողած, տրանզիտայի՛ն գազ են ներկրում: Դե արի ու աշխարհին սա բացատրիր: