Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ն եւ ԵՄ-ն դեռ խորհրդակցությունների փուլում են

Փետրվար 12,2015 16:43

«Մեկ անգամ չէ, որ այդ մասին հայտարարվել է, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացնելու, զարգացնելու վերաբերյալ: Հստակորեն ձևակերպված է Վիլնյուսյան գագաթաժողովին ձևակերպված հայտարարության մեջ, այնպես որ, Հայաստանն անկաշկանդ զարգացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը`պատասխանելով հարցին՝ ԵՄ ներկայացուցիչները հստակ նշեցին, որ բաց են ՀՀ-ի հետ համագործակցելուն, ինչպիսի՞ն են ՀՀ-ի պատկերացումները:

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» քննարկման ժամանակ եվրոպացի պաշտոնյաները հայտարարեցին, թե ԵՄ-ի հետ կա փոխադարձ հետաքրքրություն և լավ նախադրյալներ է ստեղծում եղած համագործակցությունը հարաբերությունների խորացման հաստատման համար:

Կարեն Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ խորհրդակցություններ են ընթանում`փոխադարձ հետաքրքրությունները ճշտելու առումով, նաեւ քննարկվում է նոր փաստաթղթի իրավական հիմքի շրջանակը:

Իսկ թե ի վերջո ե՞րբ պատրաստ կլինի ԵՄ-Հայաստան նոր փաստաթուղթը, Նազարյանը նշեց, թե խոսքը ոչ թե նոր փաստաթղթի մասին է, այլ քննարկու են ընդամենը նոր իրավական շրջանակի ձևավորման հարցը. «Այսինքն՝ այստեղ խոսքը միայն բանակցությունների մասին չէ, խոսքը գնում է նաև մտքերի փոխանակման մասին»:

Հնարավո՞ր է կյանքի կոչել ԵՄ-ի հետ համագործակցության քաղաքական մասը, Կարեն Նազարյանը նշեց, որ չէր ցանկանա դեռևս արդյունքներից խոսել: «Մտքերի փոխանակումից հետո մի փոքր սպասենք և արդյունքներից կխոսենք արդեն ավելի ուշ»,-ասաց նա:

Փաստաթուղթը պատրաստ կլինի՞ մինչև Ռիգայի գագաթաժողով՝ Կարեն Նազարյանն ասաց. «Չեմ կարող ասել, դիվանագիտության մեջ շատ անշնորհակալ գործ է կանխատեսելը, մի փոքր համբերեք, հուսամ արդյունքները չեն ուշանա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728