Վաղը բլից մրցաշարով մեկնարկում է «Zurich Chess Challenge» գերհզոր մրցաշարը, որի արդյունքներով որոշվելու է մասնակիցների դասավորության հերթականությունը հիմնական մրցաշարում: Հանդես են գալիս աշխարհի լավագույն գրոսմայստերներից վեցը` Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյանինը (երկուսն էլ` Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը`zurich-cc.com-ի