Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողությունն օրերս բացահայտվել է և գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն:
Փետրվարի 11-ին պարզվել է, որ նա մեկ այլ գողություն էլ է հեղինակել. 2014 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին /օրը պարզվում է/ բաց դռնից մուտք է գործել Բուզանդի փողոցի թիվ 24 տանը կից գտնվող խորդանոց և գողացել միկրոսխեմաներ, գունավոր մետաղներ և այլ իրեր` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն