Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարվա մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրող Հարություն Սարգսյանը դատարանին ներկայացրեց իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ տուժողներ Արմինա Բադալյանի, Մնացական Սուքիասյանի, Մյասնիկ Հայրապետյանի, ամբաստանյալներ Գոռ Առաքելյանի, Ներսես Մելքոնյանի, Վալերի Հովհաննիսյանի հագուստները, նաեւ դեպքի վայրից առգրավված Մյասնիկ Սուքիասյանի մարմնից հանված 2 գնդակը, ինչպես նաեւ Վալերիի մարմնից հանված 1 գնդակը:
Ուշադրության արժանի է այն, որ մեղադրողը ապացույցները ներկայացնում էր դատարանին առանց ձեռնոցների, հանելով պոլիէթիլենային տոպրակներից եւ ծրարներից եւ դրանք զննությունից հետո փաթեթավորեց:
Դատարան չէր բերվել «Մակարով» ատրճանակը, որը, ինչպես դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց՝ դատարան ներկայացնելուց հետո կհետազոտվի և, ըստ էության, ապացույցների հետազոտումը կշարունակվի:
Պաշտպանները չուզեցին հետազոտել հագուստները, չնայած դատավորն ասաց, որ նշված հագուստները կրում են հետքեր:
Կարդացեք նաև
Քիչ հետո սպասվում է Գոռ Առաքելյանի ցուցմունքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ