Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիգայի գագաթաժողովում հստակություն կարձանագրվի ԵՄ-Հայաստան հարաբերություններում

Փետրվար 12,2015 16:11

Առաջիկա վեց ամիսներին ԵՄ խորհրդում նախագահելու է Լատվիան: Ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանի եւ ԵՄ-ի ու ԵՄ անդամ երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարում հարցն այսօր քննարկվում էր «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» (ACGRC) հասարակական կազմակերպության եւ ՀՀ-ում Լատվիայի հանրապետության դեսպանատան կազմակերպած «Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության առաջնայնությունները և Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ոլորտները» խորագրով կոնֆերանսում:

«Մեր նախագահության օրոք նախատեսում ենք ամրապնդել արեւելյան գործընկերության հարթակը: Մենք լիահույս ենք, որ անհատականացված մոտեցում պետք է կիրառել յուրաքանչյուր պետության հետ, հաշվի առնել գործընկերների ցանկությունները: Վիլնյուսից հետո հենց այս ուղղությամբ ենք նախատեսում աշխատել»,- Լատվիայի նախագահության ծրագիրը ներկայացրեց ՀՀ-ում Լատվիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեն:

Տիկին դեսպանն ասաց, որ Հարավային կովկասում Լատվիան Հայաստանին միշտ համարել է կարեւոր գործընկեր ու քաղաքական ակտիվ երկխոսության մեջ է, ինչի վկայությունն են ակտիվ փոխայցելությունները: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարի նախատեսված է Լատվիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան:

Riga_H_3 Riga_H_4 Riga_H_2 Riga_H_1

ԵՄ – Հայաստան հարաբերությունների զարգացումների առումով կարեւոր է, որ հիմնական նախաձեռնությունները լինեն հենց Արեւելյան գործընկերության շրջանակներում: Այս կարծիքին է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: «ԵՄ-ն հնարամիտ առաջարկներ է անում իր գործընկերներին` հետագա համագործակցության նպատակով»,- իր ողջույնի խոսքում նկատեց դեսպանը`կարեւորելով մայիսի 21-22-ին, Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթաժողովը, որն, ըստ նրա, հնարավորություն կտա նորովի գնահատել, ձեւակերպել ու մշակել ԵՄ-ի ու իր գործընկերների հարաբերությունները: Այդ գագաթաժողովում կամփոփվի Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի կատարած աշխատանքը Ասոցացման համաձայնագրերի ստորագրումից հետո: Կքննարկվեն նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հետ հարաբերությունների հեռանկարը: Կվերանայվի եվրոպական հարեւանության քաղաքականությունը:

Քննարկմանը ներկա ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն էլ նկատեց, որ ԵՄ-ն ՀՀ-ի համար շարունակում է մնալ կարեւորագույն գործընկեր: Նա հիշեցրեց, որ Վիլնյուսյան գագաթաժողովում ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարությամբ ամրագրվել է փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համագործակցության զարգացումը ու նկատեց, որ ՀՀ-ն ակտիվ է ԵՄ տարբեր պլատֆորմներում, մասնավորաբար, փորձագիտական, մարդու իրավունքների ոլորտներում: «Քննարկումներ են ընթանում, ԵՄ Հայաստան հարաբերություններում նոր իրավապայմանագրային հարաբերությունների ստեղծման առեւտրատնտեսական ոլորտում հեռանկարների զարգացման հնարավորությունները, վիզաների դյուրացման առումով արդեն իսկ քայլեր արված են»,- ասաց ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնյան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728