Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում մամուլի ազատությունը անցած տարի ոչ բարելավվել է, ոչ վատթարացել

Փետրվար 12,2015 16:05

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2015» զեկույցը: Հայաստանը 28.43 միավորով զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը:

Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում ուսումնասիրվող 180 երկրները դասակարգում է ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ լրատվամիջոցների անկախությունը եւ բազմակարծությունը, լրագրողների ազատության եւ անվտանգության հարգանքը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2014 թվականին տեղի ունեցած պատերազմների, բռնության եւ տնտեսական ճգնաժամերի պատճառով ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունը նահանջ է ապրել:

Ինչպես վերջին մի քանի տարիներին, այդպես էլ այս տարի ցուցակը գլխավորում են Սկանդինավյան երեք երկրները: Ֆինլանդիան գրավել է 1-ին տեղը, նրան հետեւում են Նորվեգիան եւ Դանիան:

Մեր հարեւան Վրաստանը բարձրացել է 15 հորիզոնականով եւ զբաղեցրել 69-րդը։ Իսկ Ռուսաստանում պատկերն այլ է՝ նահանջելով 4 հորիզոնական, զբաղեցրել է 152-րդը, քանի որ ճնշումներն անկախ մամուլի վրա միայն ուժեղացել են: Ընդունվել են մի շարք խիստ օրենքներ, փակվել են կայքեր, իսկ անկախ լրատվամիջոցները կամ վերցվել են վերահսկողության տակ կամ վերացել։

Ադրբեջանում 2014 թվականին ձերբակալված լրագրողների եւ բլոգերների արդյունքում, երկիրը ստացել է Եվրոպայում լրագրողների խոշորագույն բանտի կարգավիճակ: 162-րդ հորիզոնականը զբաղեցրած երկրում մամուլի ազատությունը խիստ սահմանափակ է, գոյություն ունեցող մի քանի անկախ խմբագրությունները կամ փլուզվում էին ահռելի ճնշումների տակ, կամ պարզապես փակվում ոստիկանության կողմից։

Հայաստանի մյուս հարևաններից Թուրքիան գտնվում է 149-րդ հորիզոնականում, Իրանը՝ 173-րդում։ Ղազախստանը 160-րդն է, Բելառուսը՝ 157-րդը, Ուկրաինան՝ 129-րդը։ Մամուլի ազատության տեսանկյունից վատթարագույն երկրներն են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան ու Էրիտրեան։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728