Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամադրվում են անվճար դեղեր

Փետրվար 12,2015 15:01

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում)  դեղեր ու հակաբիոտիկներ։

Մասնավորապես`

1.«Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը  կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ

2.«Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում

3. «Տամսուլոզին հիդրոքլորիդ»  դ/պատիճ 0,4մգ, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար

4. «Տոպիրամատ» դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում է էպիլեպսիա հիվանդության ժամանակ:

Ստացված դեղերի ցանկ

·           Ամպիցիլլին դ/պատիճ 250մգN100

·           Ասպիրին դ/հատ 81մգ N32

·           Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20

·           Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիր քթի

·           Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 0.5% 2.5մլ

·           Զիոպտան  ակնակաթիլ 0.0015% 0.3մլ N10x3

·           Էնալապրիլ դ/հատ 2.5մգ N100

·           Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ  N30

·           Լևետիրացետամ դ/հատ 500մգ N500

·           Լևոթիրոքսին նատրիում դ/հատ 112մկգ N100

·           Լոզարտան /հիդրոքլորոթիազիդ դ/հատ5 0/12,5մգN100

·           Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100

·           Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30

·         Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30

·         Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30

·         Նիտրոգլիցերին ցողացիր ենթալեզվային 400մկգ/1դչ 85գ

·         Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30

·         Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ 100/12,5մգ N1000

·         Պրովենտի լ(ալբուտերոլ)ցողացիր շնչ 90մկգ 6,7գ

·         Ռեկտիքեյր (լիդոկային) քսուք ուղիղաղիք 5% 1գN10

·         Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 354

·         Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 425

·         Ռոլեյդս անտացիդ հեղուկ բալի 550/110մգ/5մլ 425

·         Վազելին սպիտակ-ՎԻՏԱՄԻՆ Ա+Դ քսուք 76% 28.4գ

·         Վերապամիլ դ/հատ 240մգ N90

·         Ֆենոֆիբրատ դ/պատիճ 130մգ N90

·         Տամսուլոզին հիդրոքլորիդ դ/պատիճ 0,4մգ N100

·         Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 125մգ N100

·         Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 500 մգ N500

·         Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ 1.5մգ N30

·         Տոպիրամատ դ/հատ 100մգ N500

·         Տոպիրամատ դ/հատ 200մգ N60

Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:

Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում ենք խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728