Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ոստիկանության ապակառուցողական մոտեցումը

Փետրվար 12,2015 14:14

11.02.2015թ-ին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջով հայտարարություն էր տարածվել Դիտորդական խմբի անդամ Արտուր Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու և նշված փաստի հետ կապված Դիտորդական խմբի աշխատանքները վարկաբեկող տեղեկատվություն:

Ի պատասխան տվյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ Դիտորդական խումբը իր գործողություններով և առաջարկություններով մշտապես դեմ է եղել Փաստաբանին խմբի կազմում ընդգրկվելը բացառող դրույթին:

Դիտորդական խմբի ներքին կանոնակարգի համաձայն ո′չ խմբի տվյալ անդամը և ո′չ էլ խումբը չունի որևէ պարտավորություն ոստիկանությանը տեղեկացնելու խմբի անդամի փաստաբանի արտոնագիր ստանալու մասին և Խումբը մշտապես արտահայտել է այն դիրքորոշումը, որ Փաստաբանի արգելքը որևէ տրամաբանությամբ հիմնավորված չէ:
Խմբին անհասկանալի է թե ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել և ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառություն կամ տեղեկություն հավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: Խումբը կարծում է, որ դա միտված է Դիտորդական խմբի դեմ քայլերի ձեռնարկմանը, առավել ակտիվ անդամների չեզոքացմամբ:

Նաև պարզ չէ, թե երբ է կայացվել ՀՀ ոստիկանության պետի հրամանը և առանց դրա վերաբերյալ Դիտորդական խմբին տեղեկացնելու և առաջնահերթ փաստը լրատվությամբ տարածվել է խմբին իբրև վարկաբեկող տեղեկություն:

Կարծում ենք, որ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ոստիկանության ապակառուցողական մոտեցումը և խմբին վարկաբեկելու համար ջանք չխնայելու իրենց որդեգրած քաղաքականությունը:

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728