Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր համագործակցության հնարավորություններ՝ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ

Փետրվար 12,2015 13:46

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանն այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում ներկայացրեց հունվարի 23-ից փետրվարի 8-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած գործնական այցի արդյունքները, որի ընթացքում հանդիպումներ են եղել Եգիպտոսի Հանրապետության տուրիզմի նախարարի եւ Կահիրեի քաղաքապետի հետ։

Ինչպես ներկայացրեց Մարիամ Մանուկյանը՝ այցի ընթացքում երկու երկրների միջեւ համաձայնագրեր են կնքվել տուրիզմի ոլորտի փորձի փոխանակման վերաբերյալ. «Այս համաձայնագրի արդյունքում՝ մարտ ամսից սկսած, այն հայ ուսանողները, որոնք տուրիզմի ֆակուլտետում են սովորում, փոխանակման ծրագրերի միջոցով կարող են անվճար մեկնել Եգիպտոս, ստանալ անվճար կրթություն, ինչպես նաեւ՝ փոխադարձ այցով մայիս ամսին սպասում ենք իրենց մասնագետներին, որոնք սպասարկման ոլորտի, տուրիզմի զարգացման վերաբերյալ դասընթացներ կանցկացնեն»։

Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ տնտեսական կապերը զարգացնելու նպատակով, մարտի 16-ին Հայաստանից գործարարների պատվիրակություն է մեկնելու Շարմ Էլ Շեյխ՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար. «Տնտեսական ոլորտում Եգիպտոսը համագործակցության բացառիկ հնարավորություններ է տալիս։ Հայաստանը կարող է Եգիպտոսին հետաքրքրել IT-ի ոլորտով, բավականին լուրջ ծրագրեր են իրականացվում մեքենաշինության եւ բարձր տեխնոլոգիաների կազմակերպման եւ իրացման ոլորտում։

Ինչպես նաեւ Հայաստանը կարող է Եգիպտոսին ապահովել ջրի պաշարներով»։ Բանախոսը նշում է, որ Հայաստանը հնարավորություններ ունի ապահովել Եգիպտոսի 90 միլիոնանոց շուկան ջրով։

Մարիամ Մանուկյանը փաստում է, որ Եգիպտոսի հետ համագործակցության առումով Հայաստանը Ռուսաստանից մեկ քայլ առաջ է. «Մեր այցը եղավ ՌԴ նախագահի այցից առաջ։ Եգիպտոսի հետ համագործակցության առումով մեկ քայլ առաջ է գտնվում Հայաստանը Ռուսաստանից»։

Համագործակցության արդյունքում մայիս ամսին պետական այցով Հայաստան կժամանի Եգիպտոսի Հանրապետության տուրիզմի նախարարը։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728