Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի գերտերություն չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք ցույց տվեցինք, որ մենք անատամ ենք»

Փետրվար 12,2015 13:07

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը ասուլիս էր հրավիրել՝ «Հայոց ցեղասպանության չճանաչումը՝ գերտերությունների աշխարհի ցեղասպան ռեժիմներին տրված քարտ բլանշն է թեմայով:

Նրանք վստահեցնում էին, որ գերտերությունները հայկական գործոնը նորից ասպարեզ են բերում, բայց մենք այդտեղ բացակայում ենք: Գերտերությունները սիրախաղի մեջ են մտնում Ադրբեջանի հետ եւ խաղարկում մեր հարցը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ, համակարգող Մարիամ Ավագյանի խոսքերով՝ «Իսրայելի, Գերմանիայի, ԱՄՆ-ի նման գերտերությունները մեր ցեղասպանության հարցը շահարկելու են՝ հօգուտ իրենց: Ցանկացած պատմագիտական որոշում տեղափոխում են քաղաքական դաշտ»:

Բանախոսներն անդրադարձան Ալիեւ-Մերկել հանդիպմանը:

Poxstakanner_2 Poxstakanner_3

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանի դիտարկմամբ՝ «Մենք հայկական հարցի մի մասն ենք: Պետք է կուլ չտանք որեւէ արտաքին քաղաքական խայծ: Ալիեւ-Մերկել ֆլիրտային հանդիպման ժամանակ Մերկելը շեշտեց իր Ադրբեջանի հետ կոմպանիոն լինելը եւ փորձեց նենգափոխել, խեղաթյուրել իրողությունը, Գերմանիայի մասնակցությամբ քաղաքացիական պատերազմը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հակամարտություն: Տիկին Մերկելը Ուկրաինայի իրադարձությունների ընթացքում դիտարկում արեց Մայդանում Ուկրաինային պաշտպանելիս զոհված հայի հետ կապված, որ այսպիսի հայ էլ է լինում, այսինքն, բոլոր հայերը վատն են, պատահում է, որ այսպիսի լավ մի երիտասարդ է լինում: Իրենք հայի նկատմամբ բացասական կերպար ձեւավորեցին, քանի որ չկարողացան ծառայեցնել հային իրենց գերտերության շահերին»:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների միավորման նախագահի խոսքերով Մարտին Իսրայելյանն էլ Ալիեւ-Մերկել հանդիպման մասին խոսելիս նշեց, որ Գերմանիան Ադրբեջանին ավելի ու ավելի կարեւոր գործընկեր է ճանաչում, ՀՀ-ի մասին խոսելիս էլ այնպես է խոսում, որ չի էլ ուզում մեր նախագահի անունը տա, ասում է՝ Ադրբեջանի պարտնյոր: Ներկայացնում է որպես զինադադարը խախտող կողմ»:

Անդրադառնալով Ցեղասպանության հռչակագրին՝ նրանք նշեցին, որ հռչակագրի կետերը հայկական կյանքի հետ բացարձակ  կապ չունեն. «Գոյություն ունեն մադրիդյան սկզբունքներ, որը հազվագյուտ գիտաշխատողներ են կարդացել ու վերլուծել: Մենք նախ պետք է դիմակայենք մադրիդյան սկզբունքներին, այդ պարանը մեր վզին են փաթաթում:

Թվում է, թե պետությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց նրանց վերաբերմունքը Հայոց հարցին չի փոխվում: Գերմանիան չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ այդ դեպքում պիտի կանգնի ու ասի՝ ժողովուրդ, ես մեղսակից եմ Հայոց ցեղասպանության՝ իմ լռությամբ: Մենք հույս չունենք, որ որեւէ գերտերություն կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե ճանաչեցին՝ Բաքվի ջարդերն էլ պիտի ճանաչեն, սա շղթա է եւ կբերի հատուցման»,- ասաց Մարիամ Ավագյանը:

Ըստ նրա, հռչակագիրը քայլ է դեպի առաջ, բայց դրա համար հող չի նախապատրաստված: «Ունենք բազմաթիվ բացթողումներ թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքական հարցերում: Մենք տանուլ տվեցինք սաֆարովյան դեպքերի ժամանակ, մենք ցույց տվեցինք, որ մենք անատամ ենք, որ կառավարելի ենք: Որ մեր արտաքին քաղաքականությունը բացառապես կառավարվում է արտաքին աշխարհի կողմից: Եթե մեր սահմանի վրա ժամանակակից պատնեշ կառուցեինք, ոչ թե պահածոյի հնամաշ դատարկ բանկաներով պաշտպանեինք զինվորի կյանքը, կտեսնեին, որ հայությունն ուժեղ է: Սուտ է, որ Մինսկի խումբն ուզում է խաղաղություն պաշտպանել: Գերմանիան Ալիեւի ձեռքերի տակ ձմերուկ է դնում: ՌԴ-ն զենք է վաճառում: Մենք Քեսաբում էլ տեր չկանգնեցինք, չասեցինք, որ նրանք մեր Ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Շատ քայլեր պիտի անեինք, բայց չարեցինք:

Երբ մենք ներքին կուռ մարմին կլինենք, այն ժամանակ հռչակագրի կետերին կհասնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Միակ քայլը Իզրաելին մեր կօխմը դարզնելըն ե, այլ ընտանք քայլերը իզւր են

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կարևորը ԱՄՆ-ի կողմից Եղեռնի ճանաչումն է: Ցեղասպանության հռչակագիրը պարզապես մի հայտարարություն է. այն իրավական ուժ չունի: Եթե հայ-թուրքական պրոտոկոլները հետ չկանչեն,ուրեմն հռչակագիրն էլ ձևական է՝ Սփյուռքին ուղղված:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728