Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնություններից չորսի հեղինակներն այս կամ այն կերպ առնչվում են իշխանությունների հետ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 12,2015 12:21

Իշխանական թեւից որեւէ մեկը հարձակման թիրախ չի դարձել, փոխարենը՝ «զարմանալի զուգադիպությամբ» բռնություն է կիրառվել հակառակ ճամբարի ներկայացուցիչների նկատմամբ։

Եվս մեկ ուշագրավ փաստ. մինչեւ հիմա հայտնի են այս միջադեպերից չորսի հեղինակները, եւ նրանք բոլորն այս կամ այն կերպ առնչվում են իշխանությունների հետ։ Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի նկատմամբ բռնությունը գործադրել էին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի թիկնապահները, այն էլ՝ հենց Երանոսյանի հետ հանդիպումից հետո։

Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը նախկինում աշխատել է որպես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի վարորդ, հրազդանցի Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակվել էին Լեռնանիստ գյուղի համայնքապետի որդիները, որոնք դեպքից մի քանի օր առաջ արգելել էին ընդդիմադիր գործչին Լեռնանիստում մարդու իրավունքների օրվա առթիվ կայանալիք երթի իրազեկում իրականացնել։

Եվ վերջապես, Բերձորում «Նախախորհրդարանի» անդամների վրա հարձակվել էին ԼՂՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները՝ «ռեյդային ստուգումների» անվան տակ։

Այն, որ մյուս միջադեպերի թիկունքում եւս կանգնած են իշխանությունները, կարելի է ապացուցել նաեւ անուղղակի փաստերի համադրմամբ։ Լյովա Երանոսյանը Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի դեմ հարձակումից հետո հանդես էր եկել յուրօրինակ ինքնախոստովանությամբ. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։ Ընդ որում, այդ միտքը նա կրկնել էր մի քանի անգամ՝ նույնիսկ իր վերադասից նկատողություն ստանալուց հետո։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728