Լրահոս
Օրվա լրահոսը

Բա եղա՞վ, Դավիթ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 12,2015 12:03

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե Ժիրայր Սեֆիլյանն «ուզում էր մեկ-մեկուկես ժամ եթերով իր քարոզչությունն աներ՝ այն դեպքում, երբ Արցախի Հանրային հեռուստաընկերությունն իր ծրագրերը կես տարի առաջ է պլանավորում», հետեւաբար դա անհնար էր։

«ՉԻ» – Բա եղա՞վ, Դավիթ։ Այսինքն՝ եթե աշխարհում ինչ-որ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունենա, Արցախի հեռուստատեսությունը դրան պիտի 6 ամիս հետո՞ անդրադառնա։ Կամ՝ այդ նույն հեռուստաընկերությունը որ օրեր շարունակ անդրադառնում էր այդ չարաբաստիկ ավտոերթին, վեց ամիս առա՞ջ էր պլանավորել:

Ի՞նչ է պատահել, կանգնեք տղամարդավարի հայտարարեք, որ նպատակահարմար չենք համարել Ժիրայր Սեֆիլյանին եթեր տրամադրելը, գտել ենք, որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ եւ այլն, «նախապես ծրագրերը պլանավորելն» ի՞նչ փաստարկ է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728