Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը վերացրեց հացի քաշի ու ժամի մասին պահանջը

Փետրվար 12,2015 11:58

Կարգավորիչ գիլյոտին ծրագրի շրջանակներում այսօր կառավարությունը մի շարք առաջարկություններ ընդունեց՝ ուղղված բիզնես-պետություն հարաբերությունների պարզեցմանը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը կառավարության նիստում ասաց, որ մասնավորապես, առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման գործունեությամբ զբաղվող լիցենզիայի փոխարեն սահմանել նախնական ծանուցման գործընթաց, հաշվառման կարգ և հաշվառումը մերժել միայն պետական տուրքը չվճարելու դեպքում:

Կառավարության ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ հանվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի և վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը: Հանվում է նաև այն պահանջը, որ հացի փաստաթղթերում պետք է նշվեր վառարանից հանելու ժամը, քաշը: Կառավարությունը որոշեց նաև, որ հանրային սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար պարտադիր չէ լինի մասնագիտական պատրաստվածության դիպլոմ, ինչը ցանկացողներին, օրինակ , ուսանողներին հնարավորություն կտա կարճաժամկետ սեզոնային աշխատանք կատարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728