Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մերժեց Զարուհի Փոստանջյանին

Փետրվար 12,2015 11:52

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծին:

Ըստ նախագծի՝ հայ ժողովուրդը հետամուտ է պահանջատիրության տարածքային, նյութական, բարոյական իրավունքի իրացմանը:

Նախագծի վերաբերյալ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում քննարկել ու ընդունել այս նախագիծը, քանի որ դրանով ամրագրվում է տարածքային պահանջատիրություն:

Կառավարության նիստում դրական եզրակացություն տրվեց մի այլ նախագծի, ըստ որի՝ նախատեսվում է դեկտեմբերի 9-ը նշել որպես բոլոր ժողովուրդների ցեղասպանության դատապարտման օր: Նախագծի հեղինակները մի խումբ պատգամավորներ են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728