Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցած բախումներին մասնակցած սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին այս պահին հարցաքննում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչությունում, քննիչը Հրաչյա Առաքելյանն է:
Լրագրողներին բնականաբար թույլ չտվեցին մասնակցել քննչական գործողություններին:
Ինչպես մեզ փոխանցեց երիտասարդի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, որդու փաստաբանը տեղեկացրել է, որ նրան հրավիրել են քննչական վարչություն՝ քննություն անցկացնելու: «Ես էլ, ինչպես եւ տղամարդավարի խոստացել էի, նրան բերեցի այսօր: Դեռ հայտնի չէ՝ Մնացականին կառաջադրեն մեղադրանք, թե ոչ»,- ասաց հայրը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մնացական Ալեքսանյանին առաջադրվել է խուլիգանության մեղադրանք՝ ՔՕ 258 հոդվածի հատկանիշներով: